Մեկ հատ «Գազարիկը» չի բավականացնի ողջ ընտանիքին: Ներկայացնում ենք աղցանի բաղադրատոմսը երկու հատի համար: Եվ այսպես, գազարով աղցան «Գազարիկ». վայելեք…
Անհրաժեշտ է՝
200 գ հավի ֆիլե, 300 գ կարտոֆիլ, 300 գ սունկ, 300 գ գազար, 2 ձու, 150 գ սոխ, մայոնեզ, աղ, բուսական յուղ:
Պատրաստման եղանակը.
Գազարն ու կարտոֆիլը եփել, սառեցնել, մաքրել:
Եփել ֆիլեն, սառեցնել:
Սոխը մանր կտրատել:
Մանր կտրատել նաև սունկը:
Բուսական յուղի մեջ սոխը տապակել: Սոխին ավելացնել սունկը, մի քիչ աղ անել, տապակել մոտ 15 րոպե: Կարտոֆիլն անցկացնել մանր քերիչով: Մանր քերիչով անցկացնել նաև գազարը: Ֆիլեն մանր կտրատել: Ձուն անցկացնել մանր քերիչով: Ափսեի մեջ դնել նախ կարտոֆիլը' փորձելով ստանալ գազարի ձև: Աղ անել: Շերտի վրա քսել մայոնեզ:
Կարտոֆիլե շերտի վրա դնել սունկը: Հաջորդը ֆիլեն է, և դրանից հետո ևս անհրաժեշտ է մայոնեզ քսել: Ֆիլեին հաջորդող շերտը ձուն է: Այն ևս եզրափակել մայոնեզով: Վերջին շերտը գազարն է, որով հավասարաչափ պետք է ծածկել ողջ մակերեսը: Ստացված աղցանի վրա կարելի է դանակով գծիկներ ստանալ, իսկ վերևի մասը զարդարել կանաչիով:
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: