Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Մրգային չիպսերի պահանջարկը շարունակում է աճել

24.02.2021

Հանրապետության մարզերում աշխատատեղեր ստեղծելու, գյուղացիական տնտեսություններին աջակցելու խնդիրն ուներ Հայաստանի ամերիկյան համալսարանի արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում բաժնի շրջանավարտ Դանիել Ղևոնդյանը, երբ իր երկու ընկերների՝ Առնե Քալամքարյանի և Արին Դավթյանի հետ Կոտայքի մարզի Արզնի գյուղում հիմնադրեց «Չրենի» ապրանքանիշով չոր մրգերի արտադրություն:

Ընդ որում, հիմնականում ձեռքի աշխատանք պահանջող գործընթացներում գերակշիռ մասով ներգրավվեցին տեղացի կանայք․ նպատակը՝ գյուղի կանանց բիզնեսում ներգրավելն էր։

Դանիելն Իրանից հայրենիք էր ներգաղթել 2004 թվականին և այստեղ՝ ՀԱՀ-ում, ստացել իր երկրորդ բարձրագույն կրթությունը՝ ինժեներական և համակարգային կառավարում մագիստրոսական որակավորմամբ։ Տարբեր գործարաններում որպես արտադրական մասի պատասխանատու, ապա՝ տնօրեն աշխատելուց հետո, որոշում է սեփական գործ սկսել․ չրերի արդյունաբերության մանրամասն ուսումնասիրությունից հետո մշակում է բիզնես և ինժեներական պլաններ ու 2017 թ երկու ներդրող գործընկերների հետ հիմնադրում ADA ընկերությունը։

600x400

Դանիելը մեծ ոգևորությամբ է պատմում «Չրենու» մասին, հավելելով, որ շատ բաղադրիչներով եզակի են ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Ապրանքանիշի չրերի առանձնահատկությունն այն է, որ չորանալուց հետո պարունակում են ընդամենը 10-15% խոնավություն, շաքարով և ծծումբով չեն մշակվում: Արտադրողներն իրենց չրերն ավելի շատ համարում են մրգային չիպսեր՝ չորացնելուց հետո, կարծես, միայն կաշին է մնում, բայց մրգի համը լիովին պահպանվում է: Չրերի լավ չորացված լինելն էլ հենց դրանց երկար պահպանման գրավականն է:

600x400

Տեսականին շատ լայն է՝ թուզ, արքայախնձոր, սալոր, ծիրան, խնձոր, դեղձ, նաև՝ բոստանային կուլտուրաներից լոլիկ, սեխ, գազար, ճակնդեղ, դդմիկ։ Մտածում են ընտրության հնարավորություններն ավելի ընդլայնելու ուղղությամբ։ Հումքը ձեռք են բերում գյուղացիներից, մոտակա բնակավայրերից։ Տեղի այգեգործներն արդեն գիտեն, որ իրենց գալիք տարվա բերքը պահանջված է լինելու, սպառման խնդիր չեն ունենալու։ Ամբողջ արտադրական գործընթացը՝ այգիների, ծառերի և բանջարանոցների ընտրությունը, մրգերի տեսողական և ձեռքով զննությունը, գտնվում է կառավարման և որակի վերահսկողների ուշադրության կենտրոնում:

600x400

Արտադրական շղթան մշակված է այնպես, որ հնարավոր սխալները նվազագույնի հասցվեն: Նշանաբանը մեկն՝ որակյալ արտադրանք՝ ամենախիստ սպառողի պահանջները բավարարելու համար։ Ընդ որում՝ կիրառվող տեխնոլոգիայով մշակված մրգերը կարող են բերանի խոռոչը մաքրել ատամների քայքայման պատճառ հանդիսացող ավելի քան 95 % բակտերիաներից:

Շուկայի պահանջարկից էլ չեն դժգոհում․ արտադրանքի գերակշիռ մասն առաքվում է Ռուսաստան։ Այժմ բանակցություններ են տարվում ընդլայնելու «Չրենու» արտահանվող երկրների աշխարհագրությունը։

600x400

Անուշ Ավանյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4419 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 535 անգամ
01.05.2024
Դիտվել է 281 անգամ
25.04.2024
Դիտվել է 263 անգամ
26.04.2024
Դիտվել է 223 անգամ
27.04.2024
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster