Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաղթողի հոգեբանություն

16.10.2020

1984 թվականին Դենիս Ուեթլին գրեց «Հաղթողի հոգեբանություն» գիրքը, որից հետո այդ եզրույթը դարձավ հանրային: Հետագայում շատ հոգեբաններ ու մարզիչներ փորձեցին իրենց պատասխանները տալ այն հարցին, թե ինչ է դա նշանակում:

Ուեթլիի հիմնական մտքերից մեկն այն է, որ հաղթողներն ու պարտվողները մրցակից չեն: Հաղթողների և պարտվողների միջև կա հստակ, չնայած, վերացական գիծ: 1%-ը մեծերն են, իսկ 99%-ը՝ մնացածիը․ այդպես է եղել բոլոր ժամանակներում:

Հոգեբանը մեծ շեշտադրում է անում սովորություններին: Նա պնդում է, որ հաղթողներին բարձրացնում են իրենց լավ սովորությունները, այն դեպքում, երբ պարտվողները սուզվում են վատ սովորություններից: Հետեւաբար, եզրակացությունն ինքնին հուշում է. կենտրոնանալ առաջինների վրա, և ազատվել մյուսներից:

Հեղինակն առանձնացնում է ինը սովորություն, որոնք մարդը, ով ցանկանում է հաջողակ լինել, պետք է զարգացնի իր մեջ: Դժվար է, հետեւաբար այդպիսի մարդիկ քիչ են: Բայց համառությունն ու համբերությունը կարող են մարդուն հետնապահից դարձնել առաջնորդ:

1․Ինքնածրագրավում

600x580

Ինքնածրագրավումը հստակ և պարզ պատկերացումն է նրա, թե ինչի եք ուզում հասնել: Խոսքը նաև նրա մասին է, որ իմանաք ձեր վերջնական նպատակը: Բայց ոչ միայն. վերջնական նպատակին ձգտելու փոխարեն, ձեր գլխում ստեղծեք մի ֆիլմ, որը ցույց կտա, թե ինչպես եք դրան հասելու:

Մարդկանց մեծամասնությունն ունի վերացական նպատակներ, որոնց մասին չի էլ մտածում: Սա նման է հետևյալ մտքերին․«Պետք է անգլերեն սովորել» կամ «Ուզում եմ իմ սեփական բիզնեսը ստեղծել»։ Ոչ մի մանրամասն, ոչ մի առարկայական պատկեր:

Ինքնածրագրավորումը կարող է ներառել նաև մեդիտացիա, մանտրաներ և ինքնաներշնչանք: Այս ամենը զարգացնում է վեցերորդ զգայարանը, որը հատուկ է հաղթողներին:

2․ Հստակ և որոշակի նպատակներ

Ինքնածրագրավորումը հրաշալի է, բայց ոչ բավարար, այն համատեղվում է ուրիշ որակների և հմտությունների հետ: Հստակ նպատակներ դնելու կարողությունը դրանցից մեկն է: Առանց հստակության, ձեր բոլոր մեծ նպատակները պարզապես երազանքներ են:

3․ Կենտրոնացում ցանկացած իրադարձության դրական կողմերի վրա

600x580

Մարդիկ, ովքեր ձախողվում են, միշտ անհանգստացած են լինում: Ի՞նչ կլինի, եթե ես մի բան սխալ անեմ: Ի՞նչ կլինի, եթե շեֆին դուր չգա իմ նախագիծը: Ի՞նչ կլինի, եթե չկարողանամ հասնել իմ նպատակներին:

Այս անհանգստություններն ու վախերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Դրանք միայն մեծացնում են սթրեսը և հավանականությունը, որ դուք, իսկապես, հաջողության չեք հասնի:

Աառավել օգտակար է կանգ առնել դրականի վրա և լավատեսորեն նայել։ Նույնիսկ, եթե ոչինչ չստացվի, դա չպետք է անհանգստացնի ձեզ: Անհաջողությանը վերաբերվեք գիտնականի նման. «Դե, այս մեթոդը չաշխատեց, եկեք փորձենք մեկ ուրիշը»:

4․ Վճռականություն

Դուք պետք է վճռականություն ունենաք՝ ինքնուրույն որոշելու համար այն, ինչը ձեզ հարկավոր է և գործեք: Անվճռական մարդը հավերժ կաշխատի ծրագիր կազմելու վրա, կհաշվարկի ռիսկերը և կխրվի տեսության մեջ, մինչդեռ վճռական մարդը դրա վրա տասն անգամ պակաս ժամանակ կծախսի և մարտի կնետվի:

Հաղթողները վճռական մարդիկ են, նրանք իրենց վրա են վերցնում որոշումների պատասխանատվությունը և գործի անցնում:

5. Գիտակցվածություն

600x580

Հաղթողը միշտ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, և ինչ բառերով կարելի է նկարագրել առկա իրավիճակը: Նաև անկեղծ կլինի ինքն իր հետ՝ իր անհատականության վերաբերյալ. նա գիտի իր թերություններն ու ձախողումները:

Գիտակցվածությունը նաև կարեկցանք է: Եթե հասկանում եք, թե ինչպես են ուրիշները զգում, և կարող եք նույն հույզերն ապրել, ապա դա ձեզ հասկանալու լայն հիմք է տալիս: Իսկ սա կարող է հանգեցնել ճկունության և փոփոխությունների պատրաստակամության:

Գիտակից մարդիկ միշտ տեղյակ են, թե ինչ է կատարվում իրենց և այլ մարդկանց հետ: Նրանք արագորեն հասկանում են առկա իրավիճակը և հարմարվում դրան:

6․ Ինքնագնահատական

Համարժեք ինքնագնահատականը չի առաջանում, երբ դրա հաստատումը գտնում եք իրական աշխարհում: Չնայած դրանք հաճելի պահեր են, հոգու խորքում պետք է հասկանաք, որ ինքնագնահատականը գալիս է ներսից:
Եթե դուք ամեն ինչ ճիշտ եք անում, ապա հաջողությունը ձեզ մոտ գլխապտույտ չի առաջացնի, իսկ քննադատությունը չի թուլացնի ձեր վստահությունը սեփական ունակությունների նկատմամբ: Դուք գիտեք արժանիքների և թերությունների մասին, ուստի անհաջողություններն ու հաղթանակները մի փոքր այլ կերպ կընկալեք, քան մյուսները:

7․ Ինքնակարգապահություն

Քչերն են պատրաստ խոստովանել, որ հաջողությունը պահանջում է հսկայական աշխատանք: Յուրաքանչյուր ոք ցանկանում է ստանալ կախարդական հաբ: Բոլորն ուզում են հեշտ hնարքներ կիրառել՝ չհասկանալով, որ hնարքները պարզապես շատ աշխատանքի հավելվածներ են, ոչ թե լուծում:

Ձեր նպատակներին հասնելու համար հարկավոր է բարդ սովորություններ սերմանել, հրաժարվել շատ զվարճանքներից և ամեն օր վարժեցնել ինքնակարգապահությունը:

8․ Զրույց՝ ինքներդ ձեզ հետ

600x580

Այն կարող է տեղի ունենալ ինչպես բարձրաձայն, այնպես էլ մտքի մեջ: Մեր ուսերին նստան են հրեշտակն ու սատանան ու շշնջում մեզ հետ, թե ինչ անել:

Սատանան ասում է.

• Դադարեցրու աշխատանքը։
• Թողարկվել է «Գահերի խաղի» նոր սերիան։
• Դու հիմար ես և հաջողության չես հասնի։
• Դու անհաջողակ ես։

Հրեշտակն ասում է.

• Եվս մի քանի ժամ աշխատիր, որ հասցնես նախագիծն ավարտել

• Մի կեր այդ սնունդը, այն վնասակար է
• Քեզ մոտ ամեն ինչ կստացվի
• Զարգացրի նոր հմտություններ։

Գրեք ձեր մտքերը: Դա թույլ կտա հանել դրանք ձեր գլխից և գիտակցաբար նայել դրանց:

9. Ամբողջականություն

Ամբողջական մարդիկ անում են միայն այն, ինչին հավատում են: Նրանք չեն ճկվում: Հարմարվում են, բայց չեն ճկվում, և այստեղ մեծ տարբերություն կա: Նրանք համոզմունքներ ունեն, որոնց երբեք չեն դավաճանում: Նրանք ուժ են ստանում ներքուստ, ոչ թե դրսից:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 919 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 ճշմարտություն, որոնք անհրաժեշտ է իմանալ կնոջ մասին

08.01.2021
Շատ տղամարդիկ դժվարանում են ընկալել կանացի հոգու բոլոր անկյունները: Այդ պատճառով, հաճախ հարաբերությունների մեջ թյուրիմացություններ են առաջանում:

Ի՞նչ է սա նշանակում. Ինչո՞ւ եք երազում ծով տեսնում

22.12.2020
Գուցե ժամանա՞կն է գնալու ձեր իրական զգացմունքների հետևից:

Կենդանակերպի 5 ամենաստախոս նշանները

16.12.2020
Որոշ նշաններ շատ «տաղանդավոր» են ոչ լավագույն որակներ ցուցադրելու հարցում: Նրանցից շատերը խաբեության ու մանիպուլյացիայի ժանրում գործում են ամենաիսկական հրաշքներ...

3 նշան, որոնք բացահայտում են կնոջ իմաստնությունը

15.12.2020
Կնոջ համար կյանքի իմաստնության առկայությունը չափազանց կարևոր է:

Երբ համբերության բաժակը լցվում է

27.11.2020
Համբերությունը կարևոր գործոն է հաջողության հասնելու համար: Այդուհանդերձ, դրա ազդեցության մեխանիզմը այն չէ, ինչ մարդիկ ամենից հաճախ մտածում են:

Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

12.11.2020
Խորամանկությունն օգնում է շատ հարցեր լուծելիս: Կան մարդիկ, ովքեր ծննդյան օրվանից ունեն այդ որակը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-01-2021 09:18
Աշխարհում ամենաշատ անունը, որը կրում են աղջիկները, Աննան է: Այն կրում է մոտ 100 միլիոն աղջիկ։
15-01-2021 09:10
Հունվարի 20-ին Լեդի Գագան կերգի ԱՄՆ-ի օրհներգը' նորընտիր նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ Քամալա Հարրիսի երդմնակալության ժամանակ:
15-01-2021 09:07
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ստեղծագործողությունների հիման վրա «Մատանիների տիրակալը» նոր սերիալը կպատմի Միջերկրի երկրորդ դարաշրջանի մասին։ Մանրամասները բացահայտել են ինսայդերները։
15-01-2021 07:15
Հայտնի է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելու կարևորության մասին։ Սակայն այն հատկապես կարևոր է խմել առավոտյան արթնանալուն պես, որպեսզի օրգանիզմը գիշերվանից հետո օրգանիզմը ստանա անհրաժեշտ խոնավությունը։ Ըստ մասնագետների՝ առավոտյան անհրաժեշտ է խմել մի բաժակ գոլ ջուր, քանի որ այն օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից։
15-01-2021 05:34
Իվան Յանկովսկին Քրիստինա Ասմուսի հետ սենսացիոն սեքս տեսարանի մասին «Տեքստ» ֆիլմում. Մենք հուսալի և լավ կատարեցինք մեր գործը, չնայած բոլորը, իհարկե, հասկանում են, որ դա խաբեություն է, ոչինչ չկար: Պարզապես մենք բոլորին բարձր որակ ստացանք: Մարդը պետք է հասկանա, որ սա կինոնկար է »:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2021 թ․

31.12.2020
Աստղագուշակը խորհուրդ են տալիս 2021 թվականի հունվարին չափավորել հավակնությունները և չլողալ հոսանքին հակառակ:

LADYNEWS TV
Ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է թողարկել` Last September երգի հիման վրա, որը երգչուհին նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.01.2021
Դիտվել է 1496 անգամ
12.01.2021
Դիտվել է 819 անգամ
13.01.2021
Դիտվել է 591 անգամ
15.01.2021
Դիտվել է 377 անգամ
14.01.2021
Դիտվել է 341 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster