Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Երեք պարզ խորհուրդ՝ նյութափոխանակությունն արագացնելու համար

13.08.2020

Նյութափոխանակության արագությունը քաշի նվազեցման բանաձևի հիմնական փոփոխականներից է: Կալորիաների կտրուկ նվազեցմամբ, դուք միայն թուլացնում եք ձեր նյութափոխանակությունը, ուստի ավելորդ քաշը կպակասի դանդաղ և ծանր: Բայց արագացնելով նյութափոխանակությունը և հավատարիմ մնալով հավասարակշռված սննդակարգին, նիհարելը շատ ավելի հեշտ կլինի:

 

Նյութափոխանակությունը մարմինն ապահովում է էներգիայով, սննդից ներառում անհրաժեշտ նյութերը: Քանի որ սա ամենակարևոր գործընթացներից մեկն է, նյութափոխանակությունը պահանջում է կատարյալ մեկնարկային կացություն, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատել և խթանել նիհարելու գործընթացը, նպաստելու նրբագեղ կազմվածքի ձևավորմանը: Մի քանի պարզ խորհուրդների շնորհիվ դուք կարող եք ոչ միայն բարելավվել առողջությունը, այլև ինքներդ ձեզ պահել հրաշալի մարզավիճակում:

Երեք գործոն, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը.

1. Շարժում

600x580

Հենց մարմինը սկսում է պարբերաբար շարժվել, մեծանում է մկանային զանգվածը, որն էլ, իր հերթին, պահանջում է ավելի շատ սննդանյութեր: Այսպիսով, վարժություններն արագացնում են նյութափոխանակությունը և կարող է օգնել նիհարելուն, պայմանով, որ պահպանվի չափավոր և առողջ սննդակարգ: Սկզբի համար պետք է կենտրոնանալ ուժային և բարձր ինտենսիվության մարզման վրա, որոնք խթանում են ճարպերի այրումը, զարգացնում մկանները և նպաստում նյութափոխանակության արագացմանը:

2. Ջուր

600x580

Հեղուկը շատ կարևոր է ամբողջ մարմնի գործունեության համար: Առաջին հերթին պետք է ապահովել ջրի անհրաժեշտ քանակությունը: Սննդաբանները խորհուրդ են տալիս օրական խմել առնվազն մեկուկես լիտր: Սնվելուց առաջ մի բաժակ ջուրը կարող է նաև օգնել կոտրել քաղցը և ավելի քիչ ուտել: Այս հնարքը կարող եք փորձել նաև երեկոյան. շատերը աշխատանքային ծանր օրվանից հետո քաղցի զգացում են ունենում, իսկ մի մեծ բաժակ ջուրը կամ առանց շաքարավազի թեյը կօգնեն ձեզ խաբել օրգանիզմը:

3. Քուն

600x580

Քաշը գցելիս քունը դառնում է հաջողության հիմնական գործոններից մեկը: Քնի պակասի պատճառով մարմինն անջատում է որոշ գործընթացներ՝ էներգիա խնայելու համար, նյութափոխանակությունը ևս դանդաղում է: Անբավարար քունն անարդյունավետ է քաշը գցելիս և երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել ճարպակալման: Բավարար քունն արյան շաքարի մակարդանը ցածր է պահում, իսկ նյութափոխանակությանն ապահովում է մեծ արագություն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 991 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մանիկյուրի «երկարակեցությունն» առաջին հերթին թանկ լաքից չէ կախված

15.09.2020
Սովորաբար լաքը փչանում է հենց եղունգի ծայրերի հատվածում: Դրա համար ցանկալի է այն քսել՝ սկսելով եղունգի արմատից: Այդկերպ ծայրերում լաքի շերտն ավելի...

Ինչպես պահպանել ներկված մազերի գույնն աշնանը. 5 պարզ խորհուրդ

08.09.2020
Կարող ես մնալ մեր հովանոցի ներքո, ինչպես երգում էր Ռիհաննան. հենց մենք գիտենք, թե ինչպես չկորցնել մազերի նոր երանգն անձրևային սեզոնի պատճառով:

Երեք պարզ խորհուրդ՝ նյութափոխանակությունն արագացնելու համար

13.08.2020
Նյութափոխանակության արագությունը քաշի նվազեցման բանաձևի հիմնական փոփոխականներից է:

Նրբագեղ կանանց 10 սովորույթուն, որոնք թույլ չեն տալիս գիրանալ

05.08.2020
Եվ ինչո՞ւ ենք մենք այդքան հաճախ մոռանում այս պարզ կանոնների մասին:

5 իր, որ պետք է գնել մեկ չափս ավելի մեծ

17.07.2020
Կանանցից շատերը, գնելով այս կամ այն իրը, փորձում են ավելի փոքր չափսի մեջ տեղավորվել՝ ուրախանալով դրանով:

Ինչ ուտել շոգին՝ ավելի լավ զգալու համար

15.07.2020
Շոգ եղանակին շատերը չեն ցանկանում ծանր սնունդ ուտել: Մեծամասնությունը խուսափում է մսից և ճարպային սնունդից: Ըստ սննդաբանների՝ այս ամենը ֆիզիոլոգիապես բացարձակ հիմնավորված է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-09-2020 08:23
Արկանզասի 33-ամյա Քեվին Քինարդն ով այցելել էր պետական պարկ, 9 կարատանոց ադամանդ է գտել' սկզբում կարծելով, որ այն ապակու կտոր է։
26-09-2020 06:28
Ֆլորիդայի բնակիչը Ալեքսեյ Սթոլֆաթը «Մըքնագեթս» ուտելիս կոտրած ատամի պատճառով McDonald's-ին դատի է տվել։ Նա հույս ունի ստանալ ավելի քան 1 մլն դոլարի փոխհատուցում:
25-09-2020 10:33
25-ամյա Ջիջի Հադիդը և նրա 27-ամյա սիրեցյալ Զեյն Մալիկն առաջին անգամ ծնող են դարձել. զույգը դուստր է ունեցել:
25-09-2020 10:28
28-ամյա երգչուհի Դեմի Լովատոն նշանադրությունից երկու ամիս անց բաժանվել է 29-ամյա Մաքս Էրիխից:
25-09-2020 10:16
Բրազիլիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը: Բրազիլիայի խոշորագույն քաղաք Ռիո դե Ժանեյրոյում կառնավալն ավանդաբար անցկացվում է Մեծ Պահքից առաջ՝ ուրբաթ օրվանից մինչև երեքշաբթի:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․

01.09.2020
Սեպտեմբերը ձեզ համար շատ փոփոխություններ է պատրաստել ինչպես աշխատանքաիյին, այնպես էլ անձնական ճակատում:

LADYNEWS TV
Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.09.2020
Դիտվել է 1998 անգամ
23.09.2020
Դիտվել է 1000 անգամ
24.09.2020
Դիտվել է 649 անգամ
25.09.2020
Դիտվել է 418 անգամ
22.09.2020
Դիտվել է 408 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster