Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Արվեստը գեղեցկացնում է կյանքը, այն պետք է լինի մարդկանց տեսադաշտում». Էլինե Պողոսյան

02.12.2019

«Անսահման հիացմունք՝ դեպի գույները, անհագ ցանկություն՝ դեպի արվեստը. ահա դեպի նկարչություն ինձ մղող ուժը: Արվեստի ցանկացած ճյուղի ներկայացուցիչ կարծում է, որ հենց իր ուղղությունն է ամենան: Ես ևս բացառություն չեմ։ Մարդիկ ստեղծագործում են ու բարձրանում դեպի այն անսահմանությունը, որը տալիս է արվեստը: Ես էլ նկարում եմ ու դեգերում գույների կախարդական թագավորությունում»։

Մասնագիտությամբ լինելով լրագրող, որոշում է ուսումնասիրել «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը, բայց դա էլ չի բավարարում և վերստին սկսում է զբաղվել նկարչությամբ, առանց որի, ինչպես ինքն է նշում, արդեն չի կարող ապրել անգամ մեկ օր: Իսկ ինչու՞ հենց նկարչություն. քանի որ ունի անսահման ստեղծագործելու ցանկություն և իր կյանքը չի պատկրացնում առանց գույների: Արվեստը կիրառելի է ուզում դարձնել ինչպես իր աբստրակտ կտավներով, այնպես էլ ստեղծած նոր՝ «Պէլյա» հագուստի և զարդերի ապրանքանիշով: Նկարչության մեջ առաջին լուրջ քայլերն սկսել է 14 տարեկանից և 8 տարի է, ինչ հետևողականորեն զբաղվում է:

600x580

-Դուք առաջին մասնագիտությամբ լրագրող եք, երկրորդով՝ հանրության հետ կապերի (PR) մասնագետ: Այդ դեպքում ինչու՞ նկարչություն:

-Լրագրությամբ զբաղվել եմ ԵՊՀ ժուռնալիստկայի ֆակուլտետում սովորած չորս տարիների ընթացքում. ինձ համար այն մասնագիտություն է, որն անընդհատ փնտրելու, բացահայտելու հնարավորություն է տալիս և տեղեկացնում, ամենակարևորը' շարժուն է, ինչն էլ ձգում է: PR-ը ինձ համար նոր է, քանի որ «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» ԵՊՀ մագիստրոսական ծրագիրն սկսել եմ ուսումնասիրել այս տարվանից. մասնագիտության հիմքում հաղորդակցությունն է, հանրության հետ շփումը, ինչն ինձ շատ դուր է գալիս: Իսկ նկարելը և առհասարակ, արվեստն իմ մեջ մանկուց են:

600x580

Չորս տարեկանում նախքան մրգերն ուտելը, դրանցից ինչ-որ պատկերներ էի ստանում և սկսում հիանալ, օրինակ' մանդարիններից ստացած թիթեռնիկով: Առաջին անգամ դպրոց գնալիս նեղացել էի ծնողներիցս, քանի որ ինձ համար ինչ-որ անգույն պայուսակ էին գնել (մուգ մարմնագույն), որն, իմ կարծիքով, տգեղ էր: Գնեցինք նորը. այն իր վրա կրում էր գրեթե բոլոր երանգները: Նկարում էի տետրերի անկյուններում, չնայած ծնողներիս բարկանալուն' նկարում էի պատերին, գրատախտակներին. մի խոսքով' որտեղ հնարավոր էր:

600x580

-Ո՞րն էր ամենամեծ խթանիչ ուժը նկարելու համար:

-Խթանը իմ' ամեն տեղ գեղեցիկը փնտրելու, ամեն բան «գունավոր» տեսնելու ցանկությունն էր: Նկարչությամբ լրջորեն զբաղվելը երազանք էր դարձել: Մոտ 14 տարեկան էի, երբ առաջին անգամ հաճախեցի նկարչության անհատական դասընթացների: Սկսեցի երկրաչափական պատկերներ նկարելուց (բուրգ, կոն, գունդ)' հասնելով դիմանկարի ուսումնասիրմանը, բայց զգում էի, որ ինձ հարազատ են գույները: Իմ մոտիվացիան անսպառ է, ներշնչանքս՝ նույնպես: Վերջինս աղբյուրը հենց կյանքն է, որը շատ եմ սիրում: Ինձ շարժողը որևէ բան ստեղծելու, «արվեստի աստիճաններով բարձրանալու» ձգտումն է:

600x580

-Ի՞նչ են Ձեզ տալիս նկարչությունն ու արվեստը:

-Տարբեր անհատական պարապմունքների հաճախելուց հետո, վերջապես գտա ինձ ամենահոգեհարազատ «Շտրիխ արտ» մասնագիտացված նկարչության դասընթացները, ուր հաճախում եմ մինչ օրս: Շատ եմ նկարում գունանկարներ։ Գույները, որոնցով «խաղում եմ», ինձ տալիս են ամենադրական էներգիաները: Ներկերի բույրերն իմ ամենասիրելի օծանելիքից հաճելի են: Ստեղծագործելու անհագ ցանկությունը կախարդական է. ուժ, որը սիրո պես բացատրություն չունի: Մի նպատակ ունեմ. ցանկանում եմ, որ «իմ» արվեստը լինի կիրառական: Արվեստը գեղեցկացնում է կյանքը, այն պետք է լինի մարդկանց տեսադաշտում' փողոցում, ժամանցի վայրերում, թատրոնում, կինոսրահում, այլուր:

600x580

-Եվ ինչպե՞ս եք մտադիր նկարչությունը դարձնել կիրառական:

-Մոտ երկու տարի առաջ սկսեցի պատրաստել պոլիմերային և սովորական կավից զարդեր, որոնց վրա նկարում էի ակրիլով' տալով դրանց աբստրակտ տեսք: Ունեի սկզբունք' «յուրաքանչյուրից մեկ օրինակ»: Վերջինս մտադիր եմ դարձնել իմ այցեքարտը: Այնուհետև փորձեցի կազմակերպել դրանց վաճառքը (համացանցով, օդանավակայանի և այլ հուշանվերների խանութներում): Լավ սպառում կար. միակ խնդիրն այն էր, որ թիրախս զբոսաշրջիկներն էին, իսկ ես ցանկանում էի, որ իմ գործերը կրեն հաներկրացիներս, այն գնահատեն Հայաստանում:

600x580

Եկավ մի պահ, երբ հասկացա, որ ուզում եմ այլ բան ևս, որոշեցի ստեղծել նոր ապրանքանիշ, և նկարել հագուստի վրա, աբստրակտ գույներ տալ վերնաշապիկներին: Դրանք համադրում եմ զարդերիս հետ, քանի որ նույն ոճն ունեն: Հենց այստեղ է, որ իմ նկարները պետք է «քայլեն»: Ուզում եմ մարդիկ արվեստը կրեն ոչ միայն իրենց մեջ, այլ նաև իրենց վրա: «Պէլյա» ապրանքանիշը նոր է, դեռևս միայն օնլայն հարթակում, բայց հուսով եմ՝ մեծ հեռանկար ունի, ցանկանում եմ նաև ունենալ սրահ-վարճառատուն: Վերջինիս առնչությամբ հետաքրքիր գաղափարներ ունեմ, բայց դեռևս չեմ պատմի՝ հետագա անակնկալների համար:

600x580

600x580

-Արդյո՞ք բիզնեսի և շահույթի ազդեցության տակ ստեղծագործելը չի՞ դառնա մեխանիկական գործընթաց. չկա՞ այսպիսի վտանգ:

-Ո՛չ, հակառակը: Նշեցի, որ արվեստը պետք է «քայլի»: Իմ նպատակներն ինձ առաջ են տանում, ինչը ստեղծագործականություն է ենթադրում: Երբ հասնում եմ սահմանված նպատակին, ինձ համար նոր ազդակներ են ի հայտ գալիս՝ տեղում չդոփելու համար: Եթե ես անեմ այս ամենը միայն գումար աշխատելու համար, նկարելուս «որակը» անհամեմատ կիջնի. այն լճացման կհանգեցնի:

600x580

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի կտավը, և ո՞վ է Ձեր նախընտրելի նկարիչը:

-Թվեմ երեք իմ ամենասիրելի կտավները՝ Էդվարդ Մունկի «ճիչը», Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևությունը» և Վան Գոգի «Աստղազարդ գիշերը»:

Շատ են այն նկարիչները, որոնցից անսահման սովորելու բան կա: Այնուամենայնիվ երկու նկարչի կառանձնացնեմ. Ֆրիդա Կալոն (նրան նկարել եմ մեկ ամիս առաջ), ով պատկերել է իր ինքնանկարները՝ հիմնավորելով, որ միայն իրեն է այնքան լավ ճանաչում՝ հստակ պատկեր տալու համար և Պաբլո Պիկասոն, ում պատկերացումն իրերի և մարդկանց շուրջ անսահմանության է հասնում:

600x580

-Կա արդյո՞ք չհասկացված լինելու մտավախություն:

-Կարծում եմ՝ արվեստով զբաղվող ցանկացած անձնավորության անհանգստացնում է չգնահատված լինելու վախը, հատկապես, եթե նոր է ճանապարհ ընկնում: Բայց յուրաքանչյուր աշխատանքի, գործի, կամ նպատակամիտված գործունեության հիմքում, ինչպես ընդունված է ասել՝ «ռիսկն» է: Ինձ ոչինչ չի խանգարում արվեստով զբաղվելու համար: Ես ուզում եմ նկարել, այն կիրառել իրական կյանքում, և «պարտավոր եմ» անել դա, եթե ցանկանում եմ հասնել որևէ հանգրվանի:

600x580

Հաջորդը «ձուլվելու» վտանգն է: Արվեստը կիրառելի դարձնող անձիք տալիս են արտադրանք, որը երբեմն կարող է աչքի չընկնել կամ չտարբերվել մյուսներից: Պետք է մտածել, ստեղծագործել և տալ այնպիսի արդյունք, որը բնորոշ կլինի քեզ, արվեստի «քո» ուղղությանը, կհիշեցնի քո մասին. սա իմ առաջնային սյզբունքներից մեկն է նկարչության մեջ:

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 8650 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2026 10:04
Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը գրավեց 5-րդ տեղը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով կանանց մենասահքի կարճ ծրագրում եւ նվաճեց ազատ ծրագրում հանդես գալու իրավունք։ Առաջին եռյակում են ճապոնացիներ Ամի Նակային ու Կաորի Սակամոտոն եւ ամերիկացի Ալիսա Լիուն։ Չորրորդ տեղում է ճապոնացի Մոնե Չիբան։ Պայքարը կշարունակի 24 գեղասահորդուհի։ Ազատ ծրագիրը տեղի կունենա փետրվարի 19-ին։
18-02-2026 09:10
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո զբոսանքը լավագույն միջոցն է հետճաշյա փքվածությունը նվազեցնելու համար: Չնայած տարածված այն կարծիքին, թե ուտելուց հետո պետք է հանգստանալ, գիտնականները պնդում են, որ ուտելուց անմիջապես հետո թեթև քայլքն օգտակար է և՛ մարսողության, և՛ արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար:
18-02-2026 07:07
Սեչենովի համալսարանի գիտնականները հայտնաբերել են բորբոքումը նվազեցնելու և հյուսվածքների վերականգնումը արագացնելու միջոց: Հետազոտողները ցույց են տվել, որ մարդու ճարպային հյուսվածքից մեզենքիմալ ստրոմալ բջիջների (ՄՍԲ) կողմից արտազատվող կենսաբանորեն ակտիվ նյութերը կարող են իմունային բջիջները բորբոքումից «փոխել» վերականգնման ռեժիմի։
18-02-2026 06:22
Փերիս Հիլթոնը և նրա ամուսինը՝ Քարթեր Ռոյմը, նորոգել են իրենց ամուսնական երդումները։ 45-ամյա բարձրաշխարհիկ գեղեցկուհին Ինստագրամում հայտնել է, որ ամուսինը փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, կրկին ամուսնության առաջարկ է արել, և հրապարակել է մի շարք ռոմանտիկ լուսանկարներ։
18-02-2026 01:20
33-ամյա Քարդի Բին հաստատել է այն լուրերը, որ բաժանվել է իր ընկերոջից՝ Ստեֆոն Դիգսից, որի հետ նա անցյալ աշնանը լույս աշխարհ բերեց իր չորրորդ երեխային: Լոս Անջելեսում վերջերս կայացած համերգի ժամանակ Քարդին դիս երգ է կատարել ռեփեր Բիայի դեմ, որը նախկինում Ինստագրամում Դիգսի մասին սուր մեկնաբանություն էր թողել: Դրանից առաջ Քարդին ուղղակիորեն դիմել է նրան. «Թույլ տվեք մի բան ասել. այն, որ ես այլևս չեմ քնում հայրիկիս հետ, չի նշանակում, որ դու կարող ես այդպես խոսել նրա մասին»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.02.2026
Դիտվել է 1283 անգամ
17.02.2026
Դիտվել է 417 անգամ
18.02.2026
Դիտվել է 417 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster