Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025

«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։ Այստեղ անգամ մրցակցություն է ձևավորվել՝ յուրաքանչյուրը փորձում է յուրահատուկ լուծումներով գոհացնել ու գրավել սպառողի ուշադրությունը։

Այս առումով ինքնատիպ մոտեցում են դրսևորել Մարմիլա հայկական ապրանքանիշի հիմնադիրները, որոնք հագուստի լայն տեսականին՝ վերնաշապիկները, շրջազգեստները, հուդիները, երկար ու կարճ տաբատները և այլն, զարդարում են ոչ միայն ազգային զարդանախշերով, պատկերներով, տառերով, այլև ուրարտական սեպագրերով արված գրություններով։

600x400

600x400

Սկզբնական շրջանում գերակշռում էին «Հայաստան» և «Արմենիա» գրությունները, սակայն, պահանջարկի մեծացման հետ, ցանկացողներին հնարավորություն տրվեց անվանական գրություններով հագուստ պատվիրել։

600x400

Ձեռքի աշխատանքի արգասիք յուրահատուկ նախշերը, իրոք, հագուստի վրա ներդաշնակ ու գեղեցիկ են նայվում, և ակնկալիքները երկար սպասեցնել չտվեցին՝ Մարմիլան մեծ պահանջարկ ստացավ ոչ միայն քաղաքամայր Երևանում, այլև մարզերում, նաև՝ զբոսաշրջիկների շրջանում։

600x400

«Ոճ, որակ, հարմարավետություն, մանրակրկիտ ընտրված կտորներ, կարի լավագույն որակ։ Այս ամենն է՛լ ավելի ամբողջական են դարձնում հատուկ կտորի ներկով նկարված սեպագրերն ու հայկական զարդանախշերը, որոնք ընդգծում են այն կրողի յուրահատկությունը և թույլ տալիս դուրս գալ սովորականի սահմաններից»,–այսպես են բնորոշում իրենց արտադրանքն ապրանքանիշի հիմնադիրները՝ Մարին և Միլան։

600x400

Աշխատանքային թիմը հավաստացնում է, որ ամեն ջանք թափում է՝ հաճախորդներին օգնելու ընտրել ճիշտ հագուստ, գնումը դարձնել անմոռանալի իրադարձություն և միշտ լինել ուշադրության կենտրոնում:

Թերևս, ինքներդ կարող եք գնահատել Մարմիլայի ինքնադիպ նմուշները։

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

Դիտվել է 2382 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-01-2026 12:25
Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում երեկ ներկայացրեց իր առաջին հավաքածուն: Ներկաների թվում էին Ջենիֆեր Լոուրենսը, Նատալյա Վոդյանովան, նրա միլիարդատեր աները՝ Բեռնար Արնոն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը, Ռիհաննան, Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը, Անյա Թեյլոր-Ջոյը, Լետիցիա Կաստան, Դևա Կասելը, Կարլա Բրունին, Փարքեր Փոուզին, Ջոշ Օ'Քոնորը և ուրիշներ:
27-01-2026 12:12
Ամենօրյա սննդամթերքներում, ինչպիսին են հացը, պատրաստի կերակուրները եւ արագ պատրաստվող ուտեստները, աղի պարունակության մի փոքր նվազեցումը կարող է զգալիորեն բարելավել սիրտ-անոթային առողջությունը: Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ զանգվածային սննդի մեջ նատրիումի սպառումը նվազեցնելու ծրագրերը վերլուծելուց հետո: Հեղինակներն ընդգծել են, որ վերամշակված սննդամթերքներում աղի աստիճանական նվազեցումը առողջապահական համակարգի վրա բեռը եւ սրտի հիվանդությունների տարածվածությունը նվազեցնելու ամենաարդյունավետ եւ իրատեսական միջոցներից մեկն է։
27-01-2026 12:07
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 6:3, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 27-րդ ռակետ, ամերիկացի Իվա Յովիչին։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի եւ աշխարհի 12-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի դիմակայության հաղթողը։
27-01-2026 05:28
Վիկտորիա Բեքհեմը, որը ներքաշվել էր սկանդալի մեջ իր ավագ որդու՝ Բրուքլինի բացահայտումներից հետո, այսօր արժանացել է Արվեստի և գրականության շքանշանի ասպետի կոչման: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, և 51-ամյա դիզայներին աջակցել են նրա սիրելիները՝ ամուսինը՝ Դեյվիդը, դուստրը՝ Հարփերը, որդիները՝ Ռոմեոն և Քրուզը՝ իրենց ընկերների հետ, և մշակութային էլիտայի մի քանի անդամներ:
27-01-2026 03:21
Ռուսական t.A.T.u. խմբի համերգը Թբիլիսիում չեղարկվել է։ Այս տեղեկությունը հաստատել է Biletebi.ge տոմսերի վաճառքի ծառայությունը, որի կայքում մինչ այդ նշված էր, որ համերգը նախատեսված է հունվարի 30-ին Թբիլիսիի Սպորտի պալատում։ Biletebi.ge-ն չի պարզաբանել համերգի չեղարկման պատճառը։ t.A.T.u. խումբը Մոսկվայում 1999 թվականին ստեղծել է պրոդյուսեր Իվան Շապովալովը։ Դուետի երգչուհիներն են Յուլիա Վոլկովան և Լենա Կատինան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.01.2026
Դիտվել է 1351 անգամ
22.01.2026
Դիտվել է 466 անգամ
23.01.2026
Դիտվել է 420 անգամ
21.01.2026
Դիտվել է 374 անգամ
27.01.2026
Դիտվել է 158 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster