Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Բնությունը չի շնորհել․ ինչպես հագուստի միջոցով մեծացնել հետույքը

22.08.2019

Ինչ խոսք, ոչ ոք չի ասում, որ անհապաղ պետք է ունենալ զանգվածեղ հետույք և բարակ իրան։ Սակայն եթե ցանկությունը մեծ է, ապա կարելի է ծանոթանալ հագուստի այն ձևերին, որոնք տեսողականորեն մեծացնում են մարմնի այս հատվածը։

Հորիզանական գծեր

Ոճաբանները հաճախ խորհուրդ են տալիս խուսափել հարիզոնական գծերից, քանի որ դրանք լրացուցիչ ծավալ են հաղորդում կազմվածքին։ Նրանք, որքեր երազում են մեծ հետույքի մասին, հորիզոնական գծերից չպետք է վախենան․ դրանում ձեզ կօգնի կարճ բաճկոնը և հորիզոնական գծերով մատիտ կիզաշրջազգեստը։ Իսկ միայն վերին հատվածում գծավոր հագնելը ՝ սխալ կլինի։

600x580

A ոճի կիսաշրջազգեստ

A ոճի կիսաշրջազգեստը ձեր կազմվածքն ավելի կանացի կդարձնի․ այն անհրաժեշտ հակադրություն կստեղծի կոնքերի և իրանի միջև։ Համադրեք այն մի քանի տոն ավելի բաց կիպ վերնահագուստի հետ։

600x580

Բարձրադիր իրան

Ամենաթրենդային տարբերակն է․ բարձր իրանով ջինսերը, տաբատները և կիսաշրջազգեստները տեսողականորեն կձգեն և կմեծացնեն կոնքերը։ Վերնահագուստը ևս պետք է ընդգծի իրանը․ չարժե հագնել երկար ծավալային սվիտեր կամ օվերսայզ ժակետ՝ դրանք տեսողականորեն կմեծացնեն մարմինը և կոնքերը փոքր կթվան։

600x580

Կիպ իրանով ժակետ

Գալիք աշնան գլխավոր թրենդներից մեկը կիպ իրանով ժակետն է, որը նեղ կոնքեր ունեցողների համար կատարյալ կլինի։ Այս մոդելը շեշետը դնում է իրանի վրա և կոնքերի մոտ լայնանում է (կարոր է, որ ժակետը երկար լինի)։ Կազմվածքն ավելի կանացի դարձնելուն կօգնի գոտին։ Իսկ լայն օձիքներից պետք է խուսափել՝ դրանք միայն մեծացնում են ուսերը։

600x580

Գրպաններ և ծալքեր ջինսերի վրա

Դե՝ առանց ջինսերի անհնար է։ Նեղ կոնքեր ունեցողներին չարժե վախենալ ջինսերի վրայի ծալքերից․ դրանք տեսողականորեն մեծացնում են մարմնի այն հատվածը, որի վրա գտնվում են։ Դա նշանակում է, որ կոնքերի վրա ծալքեր ունեցող ջինսերը ձեզ կսազեն։

Ուշադրություն դարձրեք վրայից դրված գրպաններին․ դրանք պետք է համեմատաբար փոքր լինեն և տեսողականորեն չկիսեն հետույքը։

600x580

Դարսեր

Եվս մեկ կանացի և շատ նորաձև միջոց։ Դարսերով կիսաշրջազգեստը համընդանուր է․ այն կարող է և կոծկել թերությունները, և ընդգծել կանացի անհրաժեշտ ծավալները։ Միաժամանակ համադրելի է թե նավակ-կոշիկների, թե սպորտային կոշիկների հետ։

600x580

Երկշերտ շրջազգեստ

Նախ՝ սա գալիք աշնան ամենատարածված մոդելն է։ Երկրորդ՝ այն օգնում է ոչ միայն մեծացնել կոնքերը, այլև քողարկել իրանի հատվածի ավելորդ ծավալները։ Բացի այդ՝ դեկոլտեի խորությունը և շրջազգեստի լայնքը կարգավորում եք ինքներդ՝ գոտու միջոցով։ Դա նշանակում է, որ նման մոդելների հանգիստ կարելի է ձեռք բերել ինտերնետ-խանութներից՝ առանց մտավախության, որ չափսը չի համապատասխանի։

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8572 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու պետք չէ արդուկել անկողնային սպիտակեղենը. գիտնականների ցնցող բացահայտումը

10.02.2026
Դուք դեռ լվանալուց հետո արդուկո՞ւմ եք ձեր անկողնային սպիտակեղենը՝ հետևելով ձեր մայրիկների և տատիկների խորհուրդներին:

Ձեր կենսագրականում ինչն է ստիպում գործատուին առաջինը զանգահարել ձեզ

20.01.2026
Ուղարկել եք ձեր ռեզյումեն, բայց հետադարձ զանգ չե՞ք ստացել: HR փորձագետները բացահայտել են այն նրբությունները, որոնց մասնագետները առաջին հերթին ուշադրություն են դարձնում:

Ինչ գույնի հագուստով դիմվորել 2026-ի Նոր տարին

25.12.2025
Գալիք 2026 թվականը Կարմիր հրե ձիու տարի է: Արևելյան փիլիսոփայության համաձայն՝ Ձին խորհրդանշում է էներգիա, ակտիվություն և լավատեսություն: Նրա տարերքը կրակն է, ուստի տեղին է ընտրել համապատասխան հագուստ՝ կարմիրի երանգներով:

Ձմեռային դետոքս. ընթացակարգեր մաշկի անվտանգ վերականգնման համար

20.11.2025
Ձմեռանը մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Այս անվտանգ ընթացակարգերը կօգնեն մաքրել, խոնավեցնել և վերականգնել փայլը նույնիսկ ցուրտ եղանակին։

Ինչ ուտել նախաճաշին. 7 առողջարար ուտեստ

13.11.2025
Օրը ճիշտ սկսելու համար կարևոր է ընտրել առողջ ուտեստներ և մթերք, որը օրգանիզմին կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:

Ինչպես ընտրել անկողնային սպիտակեղենը

29.10.2025
Անկողնային պարագաներ ընտրելով՝ դուք կարող եք սովորական ննջասենյակը հեշտությամբ վերածել ոճային և հարմարավետ տարածքի, որը թանկարժեք և տպավորիչ տեսք ունի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-02-2026 11:35
Սննդաբանները բացատրել են, թե ինչու է աղի նախուտեստներին, այդ թվում՝ չիպսերին, այդքան դժվար դիմադրելը: Չիպսերը պարունակում են մեծ քանակությամբ աղ։ Այն բարելավում է սննդի համը, թաքցնում ճարպի պարունակությունը և խթանում ախորժակը։ Աղի և ճարպի համադրությունը համարվում է սննդային կախվածություն առաջացնող գործոններից մեկը։ Ահա թե ինչու է այդքան դժվար հրաժարվել աղի խորտիկների, ընկույզի կամ կարտոֆիլի ֆրիի օգտագործումից: Աղի ավելցուկը նվազեցնում է հագեցվածության մեխանիզմների զգայունությունը:
12-02-2026 11:26
Ամերիկացի լեռնադահուկորդուհի, 2010թ․ օլիմպիական չեմպիոն Լինդսի Վոնն Իտալիայում երրորդ վիրահատությանն է ենթարկվել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով արագընթաց վայրէջքի մրցման մեկնարկից մի քանի վայրկյան անց ընկնելուց եւ ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխվելուց հետո, հաղորդում է ESPN-ը։
12-02-2026 11:23
Ըստ ամերիկացի հետազոտողների՝ տարեցների դեմենցիայի դեպքերի 12,5%-ը կարող է կապված լինել անքնության հետ։ Պարզվել է նաև, որ դեմենցիայի զարգացման մեջ անքնության ներդրումը կանանց համար մի փոքր ավելի բարձր է, քան՝ տղամարդկանց, և ենթադրյալ կապ ունեցող դեպքերի ամենամեծ թիվը 85 տարեկանից բարձր մարդկանց շրջանում է։
12-02-2026 03:48
Զեյն Մալիկը կասկածներ է հայտնել, որ երբևէ իսկապես սիրել է իր նախկին ընկերուհի Ջիջի Հադիդին, որի հետ նա դուստր ունի։ «Call Her Daddy» փոդքասթի ժամանակ 33-ամյա երգիչը նշել է, որ վերանայել է մոդելի նկատմամբ իր զգացմունքները և հասկացել, որ, հավանաբար, պարզապես կապվածություն է ունեցել նրա հետ։
12-02-2026 01:46
Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել Tory Burch-ի ցուցադրությունը։ Հանդիսությանը ներկա էին Ամանդա Սեյֆրիդը, Պամելա Անդերսոնը, Մերիլ Սթրիփի դուստրը՝ Գրեյս Գամմերը, Ջեյքոբ Էլորդիի ընկերուհին՝ Օլիվիա Ջեյդը, դերասանուհի Թեսսա Թոմփսոնը, թոփ մոդել Պալոմա Էլսեսերը և այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.02.2026
Դիտվել է 795 անգամ
06.02.2026
Դիտվել է 415 անգամ
10.02.2026
Դիտվել է 364 անգամ
11.02.2026
Դիտվել է 192 անգամ
12.02.2026
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster