28-05-2026 10:09 Քնի պակասը անմիջականորեն ազդում է քաշի ավելացման վրա ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեբանական առումով: Ըստ մասնագետների, երբ մարդը քիչ է քնում, ուղեղն աշխարհն ընկալում է որպես ավելի սթրեսային ու վտանգավոր վայր, և օրգանիզմն անցնում է էներգիայի արագ վերականգնման ռեժիմի։
27-05-2026 11:38 Հոլիվուդում կայացել է «Ծառայողական սիրավեպ» մելոդրամայի պրեմիերան՝ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ։ 56-ամյա դերասանուհին և երգչուհին ֆիլմը ներկայացրել է Եգիպտական թատրոնում: Լոպեսը հանդիսատեսի և լուսանկարիչների առջև ներկայացել է Versace-ի 2024 թվականի հավաքածուի զգեստով՝ թափանցիկ պանելներով և ցածր դեկոլտեով: Աստղը լուսանկարվել էր իր 45-ամյա գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ, որի հետ, ըստ կասկածների, Լոպեսը սիրավեպ ունի:
27-05-2026 11:25 Ֆրանսիացի բանկիրը, որը յոթ տարվա ընթացքում իր համակեցուհուն ենթարկել էր դաժան նվաստացումների, հոգեբանական ճնշման և համակարգված բռնության, դատապարտվել է երկարատև ազատազրկման։ Տուժած կինը հարկադրված է եղել սեռական կապի մեջ մտնել գրեթե 500 տղամարդու հետ, որոնց թվում եղել են ընկերներ, գործընկերներ և անծանոթներ, ընդ որում բռնությունները շարունակվել են անգամ նրանց համատեղ դստեր ծնվելուց անմիջապես հետո։ 51-ամյա Գիյոմ Բուչչին դատարանը դատապարտել է 25 տարվա ազատազրկման։
27-05-2026 10:47 52-ամյա դերասանուհի Պենելոպե Քրուզը պատմել է, որ «Սև փուչիկը» ֆիլմի նկարահանումների ընթացքում վախեցել է մահից՝ վերջերս ախտորոշված ուղեղի անևրիզմայի պատճառով։ «Երբ մենք պատրաստվում էինք մեկնել ֆիլմի նկարահանմանը, նրանք ինձ ասացին. «Օ՜, դու ուղեղի անևրիզմա ունես»։ Ես մտածեցի, որ կմեռնեմ։ Դա բոլորովին անիրական էր թվում։ Բայց նկարահանումները չեն կարող պարզապես կանգ առնել», - պատմել է Քրուզը Կաննի կինոփառատոնի մամուլի ասուլիսի ժամանակ։
27-05-2026 04:43 Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն, ով նախօրեին դարձավ 55 տարեկան, իր տարեդարձը նշել է Լոս Անջելեսում՝ ամենամտերիմ ընկերների հետ։ Արտիստը տոնակատարությունից լուսանկարների շարք է հրապարակել իր Ինստագրամում։