Միրանդա Քերը 2012թ. դարձավ Reebok Easy Tone ընկերության գովազդային դեմքը: Ավստրալիացի մոդելն առաջին նկարահանումների ժամանակ ցուցադրում է յոգայի վարժություններ: Ի դեպ, նկարահանումները կլինեն նաև 3D ձևաչափով, և Միրանդայի երկրպագուները հնարավորություն կունենան տեսնելու նրա «ավելի կենդանի պատկերը»:
«Իմ առօրյան այնքան հագեցած է, որ միշտ չէ, որ հասցնում եմ սպորտդահլիճ գնալ, բայց ես սիրում եմ քայլել այնքան, ինչքան կարող եմ: EasyTone սպորտային կոշիկները դարձել են իմ ֆիթնես-կյանքի մի մասը»,- ասել է մոլորակի ամենագեղեցիկ կինը ճանաչված մոդելը:
Այն հարցին, թե ինչպես է հաջողվում մնալ այդքան գեղեցիկ կազմվածքով, սիրունատես, Միրանդան պատասխանել է. «Ես ինձ ֆորմայի մեջ եմ պահում առողջ սննդի և ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ: Ես չեմ ընդունում, որ պետք է շատ խիստ լինես ինքդ քեզ հետ: Չէ՞ որ մենք այստեղ ենք կյանքը վայելելու համար»:
02-09-2026 10:33 Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։
02-09-2026 10:23 Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։