Рус. Հայ.
TATEV

10 անսպսելի պատճառ, թե ինչու այլևս միմյանց չեք ցանկանում

09.10.2026

Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» ամեն երեկո անհամբեր սպասում է ննջասենյակի դռան փակվելուն, երբեմն գալիս է հանգստության մի պահ, երբ ոչինչ չի կարող նրան արթնացնել:

Ի դեպ, տղամարդիկ նույնքան հաճախ են ունենում ցանկության հետ կապված խնդիրներ: Խուճապի մի՛ մատնվեք: Մասնագետները կազմել են այս «երաշտի շրջանի» 10 ամենահավանական պատճառները, որոնց հաղթահարումը ձեզ կօգնի վերականգնել սեռական կենսունակությունը:

Ամեն օր մենք ռմբակոծվում ենք տասնյակ հոդվածներով և տեսանյութերով, որոնք մեզ կոչ են անում ընդունել մեր կանացի էությունը, թուլանալ և գիշերը մոռանալ բոլոր ամոթների մասին: Այնուամենայնիվ, ամերիկացի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն, կանանց մոտ մեկ երրորդը պարբերաբար սեռական ցանկության պակաս է զգում: Մինչ տղամարդիկ կարող են հեշտությամբ օգտագործել Վիագրա, կանայք այդքան էլ բախտավոր չեն. մեզ համար կախարդական հաբ չկա: Բայց կա լավ նորություն. ցածր լիբիդոյի հնարավոր պատճառը պարզելն այդքան էլ դժվար չէ: Պարզապես մի շտապեք մեղադրել ձեր զուգընկերոջը: Հավատաք թե ոչ, մենք ընդհանրապես հոգեբանության մասին չենք խոսում, այլ թունաքիմիկատների և քաղցկեղածին նյութերի: Այո, ճիշտ լսեցիք. դեղամիջոցները, կենցաղային քիմիական նյութերը և նույնիսկ սեքս խաղալիքները կարող են սպանել զույգի սեռական ցանկությունը՝ բացասաբար ազդելով երկու զուգընկերների հորմոնալ հավասարակշռության վրա: Այսպիսով, ինչի՞ց պետք է ազատվել՝ ճիշտ ուղու վրա վերադառնալու համար:

Գազավորված ըմպելիքներ

Մենք այնքան շատ ենք լսել գազավորված ըմպելիքների վտանգների մասին. դրանք քայքայում են ատամի էմալը, պարունակում են մեծ քանակությամբ շաքար, կոֆեին, ներկանյութեր և ֆոսֆորական թթու, որը կալցիումը դուրս է մղում օրգանիզմից: Թվում է, թե էլ ի՞նչը կարող է մեզ զարմացնել: Բայց անխոնջ գիտնականները թույլ չեն տալիս մեզ հանգստանալ. պարզվում է, որ գազավորված ըմպելիքներն ազդում են լիբիդոյի և վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Սակայն դա դեռ ամենը չէ. բրոմը, կամ ավելի ճշգրիտ՝ դրա ածանցյալները՝ բրոմացված կրակմարիչները, հանդիպում են նաև... գորգերի վրա: Այս նյութի կուտակումը տնային փոշու մեջ կանխելու համար պարբերաբար խոնավ մաքրեք ձեր տունը և ներդրում կատարեք խոնավ փոշեկուլ գնելու մեջ:

Ձուկ

Ձկան մսի մեջ կարող են կուտակվել մեծ քանակությամբ արդյունաբերական թունաքիմիկատներ, որոնք հայտնվում են ջրում, ինչը կարող է նվազեցնել կանանց լիբիդոն: Արդյունաբերական գործընթացների միջոցով ջրային ավազաններ արտանետվող պոլիքլորացված բիֆենիլները (PCB) խաթարում են հորմոնալ մեխանիզմները և առաջացնում էնդոկրին խանգարումներ: Սա բացասաբար է անդրադառնում վահանաձև գեղձի հորմոնների արտադրության վրա, որոնք, իրենց հերթին, կարևոր դեր են խաղում վերարտադրության մեջ:
Դրամարկղային կտրոններ
Սա, թերևս, այս ցանկի ամենաանսպասելի «ցուցանմուծն» է։
«Ինչպե՞ս կարող է մի պարզ թուղթ վնասել իմ լիբիդոյին», - արդարացիորեն կարող եք հարցնել։ Պարզվում է, որ դա փոքր, բայց հզոր գործոն է։ Փաստն այն է, որ դրամարկղային կտրոնները պատված են բիսֆենոլ A-ով, որը առաջացնում է անպտղություն և սրտի հիվանդություններ։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց արյան մեջ այս նյութի բարձր մակարդակ ունեցողներն ավելի վատ սերմնահեղուկի որակ ունեն, քան տղամարդկիկ, որոնց մոտ մակարդակն ավելի ցածր է։ Դեն նետեք ավելորդ կտրոններն ու հաշիվները և սահմանափակեք պահածոյացված մթերքների օգտագործումը, քանի որ արտադրողները BPA են քսում պահածոների տուփերի ներքին պատերին։
Սոյա
Այնուամենայնիվ, գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը կարող է վտանգավոր լինել. Հարվարդի համալսարանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել սոյայի օգտագործման (որի 90%-ը գենետիկորեն մոդիֆիկացված է), էրեկտիլ դիսֆունկցիայի և սերմի որակի միջև ուղիղ կապ: Քանի որ սոյան պարունակվում է սուպերմարկետում առկա սննդամթերքի մեծ մասում, փորձեք ուտելիքը պատրաստել ամբողջական բաղադրիչներով՝ բանջարեղենով, մրգերով և հացահատիկներով:
Սեքս խաղալիքներ
Համաձայն ենք, առաջին հայացքից սա անտրամաբանական է թվում. ինչպե՞ս կարող են սեքս խաղալիքները նվազեցնել լիբիդոն: Այնուամենայնիվ, սա կատակ չէ. վինիլային խաղալիքներում պարունակվող քիմիական նյութերը խանգարում են հորմոնների աշխատանքին և նվազեցնում տեստոստերոնի մակարդակը, որը պատասխանատու է լիբիդոյի համար: Ի դեպ, շատ գիտնականներ պնդում են, որ վինիլը նաև վնասակար է շրջակա միջավայրի համար: Փնտրեք ապակե կամ սիլիկոնե տարբերակներ և համատեղեք օգտակարը հաճելիի հետ. ավելացրեք բազմազանություն ձեր սեռական կյանքին և նպաստեք շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Պոպկորն
Հարյուր տարի է, ինչ կինոթատրոնում հետևի շարքում չե՞ք համբուրվել: Հիմա մենք գիտենք, թե ինչու: Պոպկորնի տոպրակներից ճարպի արտահոսքը կանխելու համար արտադրողները ներսը պատում են չկպչող քիմիական նյութերով (որոնք, ի դեպ, հանդիպում են նաև կաթսաների և թավաների ծածկույթներում):
Երբ այս քիմիական նյութերը կուտակվում են մարմնում, ազդում են լիբիդոյի վրա և մեծ քանակության դեպքում կարող են նույնիսկ անպտղություն և ամորձու քաղցկեղ առաջացնել: Եվ ո՞վ կմտածեր, որ տղամարդիկ այդքան զգայուն են:
Հոտավետ մոմեր
Սեքս խաղալիքներ չի կարելի, հիմա էլ մոմերի՞ց հրաժարվենք: Եթե օգտագործում եք հոտավետ մոմեր, այո: Բացի նիանից, որ արտազատվող բենզոլը և տոլուոլը կարող են ազդել մաշկի վիճակի վրա և առաջացնել ասթմայի նոպաներ, այս նյութերը նաև իջեցնում են տեստոստերոնի մակարդակը:
Հակաբեղմնավորիչ դեղահաբեր
Շատ կանայք տատանվում են հակաբեղմնավորիչ դեղահաբեր ընդունել՝ վախենալով լիբիդոյի նվազումից: Իրոք, հորմոնալ հակաբեղմնավորիչների կողմնակի ազդեցություններից մեկը ցանկության կորուստն է: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:
Հակաբեղմնավորիչ դեղահաբերը խանգարում են ձվարանների գործունեությանը՝ պարբերաբար արյան մեջ արտազատելով էստրոգենի հզոր դոզա: Լյարդը, արձագանքելով այս գործընթացին, սկսում է արտադրել գլոբուլինների ավելացված քանակություն, որոնք կապում են տեստոստերոնի մոլեկուլները: Արդյունքում, տեստոստերոնի մակարդակը կտրուկ նվազում է, ինչը հանգեցնում է լիբիդոյի նվազմանը:
Շաքար
Վերջերս գիտնականները համեմատել են 2-րդ տիպի շաքարախտով 800 տղամարդու նույն թվով առողջների խմբի հետ, ապա նրանց հարցրել սեռական ակտիվության մակարդակի մասին: Պարզվել է, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ ավելի հաճախ են տառապել էրեկտիլ դիսֆունկցիայից, քան առողջները: Հնարավոր է՝ սա բացատրում է տղամարդկանց շրջանում քաղցրակերության ցածր տարածվածությունը: Շաքարի ընդունումը նվազագույնի հասցնելու համար ընտրեք անվտանգ քաղցրացուցիչներ, ինչպիս, օրինակ, մեղրը:
Քրոնիկ սթրես
Քրոնիկ սթրեսը կանանց լիբիդոյի վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան տղամարդկանց։ Ինտենսիվ անհանգստության և սթրեսի ժամանակահատվածներում կնոջ մարմինը պրոգեստերոնը (տեստոստերոնի նախորդը) վերածում է սթրեսի հորմոն կորտիզոլի։ Հանգիստ վիճակում պրոգեստերոնը վերածվում է տեստոստերոնի, որը պատասխանատու է լիբիդոյի համար։ Մշտական սթրեսի տակ տեստոստերոնի մակարդակը կտրուկ նվազում է, ինչը ոչ միայն հանգեցնում է լիբիդոյի նվազման, այլև մաշկի չորության, մազաթափության, հոգնածության և ոսկորների նոսրացման։

Դիտվել է 146 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 անսպսելի պատճառ, թե ինչու այլևս միմյանց չեք ցանկանում

09.10.2026
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» ամեն երեկո անհամբեր սպասում է ննջասենյակի դռան փակվելուն, երբեմն գալիս է հանգստության մի պահ, երբ ոչինչ չի կարող նրան արթնացնել:

Երևանը տոնում է մաեստրո Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը

18.12.2024
Երևանի քաղաքապետարանը և «Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» նախաձեռնել են հոբելյանական բացառիկ համերգ՝ ի պատիվ հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանի։

Պայքար տագնապի դեմ․ ինչպես քիչ անհանգստանալ փողի, առողջության և ապագայի համար

14.03.2022
Անհանգստությունը 21-րդ դարում ամենատարածված հոգեկան խանգարումներից մեկն է: Այն դարձել է մեր ժամանակի առանձնահատկությունը. մենք ցավոտ ենք արձագանքում ամենափոքր սթրեսին, խորհում ենք վախերի մասին և հսկայական հոգեբանական ռեսուրսներ ծախսում մտահոգությունների վրա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

Իմ փոքրիկ լեդի մրցույթը մոտենում է եզրագծին

20.06.2018
Հունիսի 20-ի դրությամբ մրցույթին մասնակցում է 81 փոքրիկ լեդի։

5 յուրահատուկ գաղափար՝ ժամադրությունների համար

15.11.2016
Մի քանի հետաքրքիր տարբերակ, թե ինչպես կարելի է միասին ժամանակ անցկացնել մինչև հարսանիքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2026 11:26
«Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40
Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57
«Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51
Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 779 անգամ
18.11.2026
Դիտվել է 514 անգամ
20.11.2026
Դիտվել է 434 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster