Դարյա Բարանովան` «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի հաղթող
05.11.2018
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 4-ին կայացած «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Բարանովան:
Հոկտեմբերի 25-ից մեկնարկած միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ԱՊՀ-ն և նախկին ԽՍՀՄ տարածքը, ինչպես նաև Արևելյան Եվրոպան ներկայացնող 21 մոդել:
Հայաստանը մրցույթին ներկայացնում էին երեք գեղեցկուհիներ՝ Եվա Բաղդասարյանը, Վիկտորյա Մարգարյանն ու Թինա Հայրապետյանը: Եվա Բաղդասարյանը դարձավ մրցույթի 4-րդ մրցանակակիր:
Մրցույթի նախաձեռնողը «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ, «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» Նաիրի Մնացականյանն է:
Դիտվել է 4213 անգամ
Читать на русском
|