Ամեն հանճարեղ բան պարզ է․ չորս դյուրին սանրվածք՝ կյանքի բոլոր իրավիճակների համար
08.08.2018
Համաձայնեք՝ ամռանը ցանկություն չի լինում անել խիստ և խորամանկորեն հյուսված սանրվածքներ՝ օգտագործելով մեծ քանակությամբ հատուկ գելեր, ամրակայող լաքեր, հերակալներ և կապիչներ։
Ներկայացնում ենք չորս նուրբ և ռոմանտիկ սանրվածք միջին երկարության մազերի համար, որոնք հեշտությամբ կստացվեն անգամ նրանց մոտ, ովքեր իրենց անօգնական են համարում այս գործում։
«Սերֆերի» սանրվածք
Մազերի ծայրերը պտտեցրեք վարսահարդարիչով կամ ադրուկով, արմատների վրա քսեք ամրակայող լոսյոն և թեթևակի տարածեք երկարությամբ։ Մի քանի անգամ ձեռքերով սեղմեք մազերը և թողեք չորանան առանց ֆենի։
Անփույթ խոպոպներ
Չոր մազերին քսեք ամրակայող սփրեյ։ Առաջացրեք ալիքներ տարբեր ուղղություններով (միայն թե մազերի ծայրերը թողեք չպտտեցված, այլ ուղիղ), ձեռքերով փարթամություն հաղորդեք մազերին և մի փոքր ամրակայեք սփրեյով՝ ծավալ հաղերդելու համար։
Հստակ ուրվագծված, բայց միաժամանակ շարժուն մազեր
Չոր մազերը պտտեցրեք արդուկով տարբեր ուղղություններով։ Փարթամացրեք ձեռքերով և մածուծիկ ափրեյ քսեք՝ ավելի հստակ ուրվագծերի համար։ Այսպիսի սանրվածքը հարմար է ինչպես քաղաքի, այնպես էլ ծովափնյա հանգստի համար։
Ասիմետրիկ ծավալային հարդարում՝ այիքներով
Խոնավ մազերին քսեք ծավալ հաղորդող մուս և ֆենով չորացրեք՝ արմատների մոտ բարձրացնելով մազերը։ Խոպոպները ստացեք մեծ տրամագծով վարսահարդարիչով (սա կարևոր է)։ Ձեռքերով փարթամացրեք խոպոպները, իսկ դեմքի մոտ մազերը փռեք հստակ ալիքով։ Ավելի շատ ծավալի համար անրակայեք սփրեյով։ Այսպիսին է ժամանակակից հայացքը հոլիվուդյան դասականությանը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6151 անգամ
Читать на русском
|