Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026

«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ Դատելով մասնագետների կողմից հետագայում անցկացված ուսումնասիրության արդյունքներից՝ մեծ մտածողը ճիշտ էր։

Գիտական համայնքը տարիներ շարունակ փորձում է վերծանել երջանկության բանաձևը։ Իրականում, մենք բոլորս ուզում ենք այն զգալ, և իդեալական դեպքում՝ այն պահել մեզ մոտ։ Դրան հասնելու համար մենք ճանապարհորդում ենք աշխարհով մեկ, կարդում հոգեբանության գրքեր, կրկնում ենք հաստատումներ, զարգացնում առողջ սովորություններ, զբաղվում տարբեր տեսակի հոբբիներով և քրտնաջան աշխատում ենք մեզ վրա։ Բայց ահա որն է խնդիրը. նույնիսկ երջանիկ կյանքի համար թվացյալ բոլոր անհրաժեշտ նպատակներին հասնելուց հետո կախարդանքը տեղի չի ունենում... Ինչո՞ւ։

Այս օրախնդիր հարցի պատասխանը պարզունակ է. խնդիրը մեր մեջ է։ Կամ, ավելի ճշգրիտ, մեր բնավորության և ուրիշների նկատմամբ վերաբերմունքի մեջ։

Գիտական եզրակացությունը

Մասնագետներն ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքները հանգում են հետևյալ եզրակացության. երջանկության վրա ազդող որոշիչ գործոնը կարող է լինել բնավորության մեկ գիծ: Գուշակեց՞ք՝ որն է դա: Ոչ, լավատեսությունը չէ: Ոչ էլ նույնիսկ՝ համբերությունը, այլ... քաղաքավարությունը: Գիտնականների կարծիքով, եթե մարդը բաց է, բարյացակամ և նրբանկատ ուրիշների հետ շփվելիս, ապա նա կզգա երջանկությունը:

Ուսումնասիրության մանրամասները

600x400

Փորձին մասնակցել են 23 տարեկան մոտ երեք հարյուրից ավելի տղամարդիկ և կանայք: Բոլոր հարցվածները լրացրել են նույնական հարցաթերթիկներ և թեստեր, որոնց ընթացքում գիտնականները գնահատել են նրանց քաղաքավարության մակարդակը և հարաբերական երջանկությունը: Պարզվել է, որ վերջինս ուղղակիորեն կապված է առաջինի հետ. որքան ավելի խելացի և նրբանկատ է մարդը շփման մեջ, այնքան ավելի գոհ է իր կյանքից և դրա բոլոր դրսևորումներից: Ավելին, քաղաքավարի մարդիկ ավելի քիչ են հակված զգալու անհանգստություն, անտարբերություն, հոգնածություն և դեպրեսիա: Եվ եթե դեպրեսիայի ախտանիշներ են առաջանում, դրանք շատ ավելի թույլ են, քան մյուս հարցվածների մոտ:

Ի՞նչ է քաղաքավարությունը

Այս համատեքստում քաղաքավարությունը չի սահմանափակվում ավանդական ողջույններով, հաճելի հաճոյախոսություններով և նրբանկատ արտահայտություններով, ինչպիսիք են՝ «շատ շնորհակալ եմ» կամ «խնդրեմ»։ Հետազոտողները նկատի ունեն ավելի խորը և անկեղծ վերաբերմունք ուրիշների նկատմամբ, որը ներառում է կարեկցանք, հարգանք, համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն։

Ինչո՞ւ է այդքան օգտակար քաղաքավարի լինելը

600x400

Քաղաքավարությունը ոչ միայն մեզ օգնում է ուրիշների հետ կապ հաստատել, այլև նպաստում է մեր ներքին ներդաշնակությանը։ Բարի և կարեկից լինելը մեզ օգնում է երջանկություն գտնել ոչ միայն սիրելի աշխատանքից, սիրային կամ ընկերական հարաբերություններից, նյութական բարիքներից և հոբբիներից, այլև զրույցներից։ Եվ երբ մենք տեսնում ենք ուրախություն և երախտագիտություն ուրիշների աչքերում, մեզ պատում է երջանկության զգացում, և մեր հոգին պարուրվում է հանգստությամբ և ջերմությամբ։

Ինչպես զարգացնել քաղաքավարությունը

Հաջողության բանալին պարզ է. դառնալ ավելի ուշադիր և բարի ուրիշների նկատմամբ: Գործընկերը ձեզ խորհուրդ տվեցին, թե ինչպե՞ս կատարել առաջադրանքը: Ամբողջ սրտով շնորհակալություն հայտնեք նրանց: Զուգընկերը նոր զգեստո՞վ է եկել հանդիպման: Գովեք նրան: Սիրելին համեղ ընթրի՞ք է պատրաստել: Ասեք նրան, թե որքան եք գնահատում նրա ուշադրությունը: Եվ այլն: Երբ դուք զարգացնեք փոքրիկ դրական բաների վրա կենտրոնանալու սովորությունը, ձեր կյանքը կփայլի նոր գույներով: Եվ դուք ինքներդ մի փոքր կմոտենաք «երջանկություն» կոչվող վիճակին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 952 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 2157 անգամ
05.08.2026
Դիտվել է 395 անգամ
06.08.2026
Դիտվել է 300 անգամ
07.08.2026
Դիտվել է 243 անգամ
08.08.2026
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster