Շոկոլադե ֆոնդան (կեքսեր հեղուկ լցոնով)
24.03.2018
ատ հայտնի, համեղ և անսովոր թխվածք, սակայն մի քիչ կամակոր: Առաջին անգամից կատարյալ կարող է չստացվել: Ամեն ինչ կախված է ջեռոցից և կաղապարներից, որոնց մեջ թխելու եք կեքսերը:
Կարելի է օգտագործել և կերամիկայից և սիլիկոնից: Այդ պատճառով խորհուրդ է տրվում թխել մեկ հատ և նայել, թե ինչ է ստացվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում ավելացնել կամ պակասեցնել թխելու ժամանակը:
Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 3-4 կեքս:
Բաղադրիչներ․

- 150 գր շոկոլադ 70-90% կակաո - 50 գր սերուցքային կարագ - 2 ձու - 50 գր շաքարավազ - 30-40 գր ալյուր։
Պատրաստման եղանակը․
Շոկոլադը կոտրատել: Վրան կարագ ավելացնել:

Դնել ջրաբաղնիքի վրա:

Տաքացնել մինչև հալչելը: Սառեցնել:

Ձուն հարել շաքարավազով:

Ավելացնել շոկոլադը կարագով, խառնել:

Ավելացնել ալյուրը, զգուշորեն խառնել: Խմորը չպետք է շատ թանձր լինի, այն պետք է դժվարությամբ ընկնի գդալից:

Կաղապարները քսել կարագով: Այս դեպքում օգտագործվել է 7 սմ բարձրությամբ և 8 սմ լայնությամբ կաղապար:

Ցանել վրան կակաո կամ ալյուր:

Լցնել խմորը կաղապարի 2/3-ի չափով:

Դնել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Թխել 5-10 րոպե՝ կախված ջեռոցի տեսակից: Էլեկտրական ջեռոցում թխվում է 7 րոպեում:

Պատրաստի կեքսերը փոքր-ինչ սառեցնել, այնուհետև զգուշորեն շրջել ափսեի մեջ:

Մատուցել գոլ վիճակում:

Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10060 անգամ
Читать на русском
|