Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Երկար արձակուրդի համախտանիշ․ ինչպես վերադառնալ շարքեր արձակուրդից հետո

08.01.2018

Արձակուրդների գնալը միշտ հաճելի է։  Ամեն ինչ իհարկե լավ է, սակայն այդ ընթացքը այնքան է թուլացնում, որ հետո արդեն դժվար է հավաքվել և տրամադրվել աշխատանքային առօրեայի։

Տոնական սեղանները, աղմկոտ հանդիպումներն ընկերների և բարեկամների հետ չեն կարող չանդրադառնալ ձեր ինքնազգացողության վրա։ Առաջին աշխատանքային օրվա մասին լսելը ոչ միայն վախենալու է, այլև ցանկություն էլ չի առաջացնում։ Սակայն տոներն ավարտվում են և անհրաժեշտ է վերադառնալ աշխատանքային ռիթմ։ Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ այդ անցումը թեթև և արդյունավետ իրականացնել։

Ձեզ աստիճանաբար պատրաստեք վերադարձին

Որպեսզի օրգանիզմի համար շատ անսպասելի չլինի այդ վերադարձը, պետք է նախօրոք պատրաստվել դրան։ Օրինակ, արձակուրդների ավարտից երկու օր առաջ կարելի է ստուգել աշխատանքային էլեկտրոնային հասցեն, նայել կարևոր նորությունները, առանձնացնել առաջին շաբաթվա առաջնահերթ գործերը։ Այս կերպ դուք կխուսափեք սթրեսից վերադարձից հետո։

Մի շտապեք կատարել բոլոր պարտականությունները

Շատ աշխատողներին ավելի դժվար է վերդառնալ աշխատանքային ռիթմ, քանի որ նրանք սովոր են ամեն ինչ հսկողության տակ պահել։ Սակայն օրգանիզմն այնքան է թուլացել, որ կարող է արձագանքել տեղի ունեցածին դանդաղեցված տեմպով։ Այդ պատճառով վերադառնալուն պես, պետք չէ գցվել աշխատանքային սեղանին և միանգամաից փորձել վերջացնել հետ ընկած գործերը կամ կարևոր հանդիպումներ նշանակել։ Ավելի լավ է ինքներդ ձեր համար առանձնացրեք մի քանի ամենակարևոր խնդիրները, որոնք անհապաղ լուծում են պահանջում և դրանց ժամանակ տրամադրեք։

600x580

Հիշեք, թե ինչու եք դուք ընտրել հենց այդ աշխատանքը

Միգուցե դուք արդեն մոռացել եք, թե ինչու եք ցանկացել ձեզ նվիրել հենց այդ մասնագիտությանը, ինչու է ձեզ գրավել հենց այդ գործունեությունը։ Այդ պատճառով կարևոր է, որ ժամանակ առ ժամանակ հիշեցնեք ինքներդ ձեզ, թե ինչով է ձեզ գրավել այդ ոլորոտը։ Բացի այդ, ըստ մասնագետների, դա կօգնի ազատվել առօրեականությունից և սպառվելուց, երբ ոչինչ չի ուրախացնում ու ցանկություն է առաջանում ազատվել աշխատանքից, հեռանալ անբնակ կղզի։

Մինչև վերջին պահը մի մնացեք գրասենյակում

Աշխատանքն այն վայրը չէ, որտեղ կարելի է քնել։ Այդ պատճառով մի էլ մտածեք արտաժամյա մնալու մասին՝ դրանով իսկ օրգանիզմը սթրեսի ենթարկելով։ Նույնիսկ, եթե մինչ ուշ աշխատելը ձեր ոճն է, տոներից հետո առաջին օրերին այդպես մի արեք։

Մի դադարեցրեք օգտակար սովորությունները

Եթե, օրինակ, արձակուրդի ժամանակ դուք վաղ առավոտյան սպորտով էիք զբաղվում, մի դադարեք դա անել աշխատանքին վերադառնալուն պես։ Մի մոռացեք նաև զբաղմունքի մասին։ Չարժե ամբողջ կյանքն աշխատանքին տրամադրել։ Հիշեք, որ կյանքում կան շատ հետաքրքիր և օգտակար բաներ։ Երկար ամանորյա արձակուրդներից հետո ձեր օրգանիզմը սովորում է «հանգստի» ռեժիմին, այդ պատճառով անհրաժեշտ է մտնել աշխատանքային ռիթմ առանց ծանրաբեռնվածության և սթրեսի, որպեսզի վերադարձը չանդրադառնա առողջության և տրամադրության վրա։

Աշխատանքին անցնելուն պատրաստվեք մի քանի օր առաջ։ Սկսել կարելի է քնի և սննդի ռեժիմի վերականգնումից։ Աշխատանքի վերադառնալուց առաջ փորձեք մտնել ձեր «աշխատանքային» ռեժիմի մեջ՝ շուտ պառկել քնելու, շուտ արթնանալ։ Եթե ամանորյա տոներին դուք շատ էիք ուտում, ապա հետևեք ձեր սննդակարգին՝ նվազեցրեք չափաբաժինը, կերեք ավելի շատ մրգեր և բանջարեղեն, խմեք կանաչ թեյ։

Մի զրկեք ձեզ հաճելի պահերից։ Շփվեք գործընկերների և ընկերների հետ, շատ զբոսնեք, ինքներդ ձեզ նվերնեք արեք, սիրելի զբաղմունքին ժամանակ տրամադրեք։ Եվ հիշեք՝ փոքրիկ տոներ կան ամեն օրվա մեջ։

 LADYNEWS.am

Դիտվել է 6945 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 718 անգամ
15.05.2024
Դիտվել է 215 անգամ
17.05.2024
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster