Աղցան «Նարնջային տրամադրություն»
16.12.2017
Մութ ձմեռային երեկոներին հաճախ ցանկություն է առաջանում ուտել որևէ համեղ, օգտակար և վիտամիններով լի մի բան:
Ներկայացվող աղցանը հենց այն է, ինչ պետք է: Բնական մթերքներ, մեղր՝ վնասակար շաքարավազի փոխարեն, և դուք կստանաք ոչ միայն հաճույք, այլև օրգանիզմին օգուտ կբերեք:
Այս աղցանը հիանալի սազում է ամանորյա սեղանի համար՝ Հողագույն Շունը սիրում է վառ ուտեստներ:
Այս թեթև աղցանը կդառնա հիանալի ավարտ ամանորյա մսային ուտելիքիներից հետո, որոնք գալիք տարվա խորհրդանիշը շատ է սիրում:
Բաղադրիչներ․
- Դդում ՝ 300 գր - Խնձոր՝ 1 հատ - Նարինջ՝ 1 հատ - Կիտրոն՝ 1 հատ - Ժելատին՝ 10 գր - Մեղր՝ 5 ճաշի գդալ։
Պատրաստման եղանակը․

Բացեք ժելատինը պիտակի վրա գրված ձևով:
Խորհանարդիկներով կտրեք դդումը և խնձորը, դրեք կաթսայի մեջ: Ավելացրեք մեղրը, ցիտրուսայինների հյութը և նարնջի կճեպը: Քիչ քանակի ջորվ դրեք կրակի վրա մինչև դդումը փափկի:
Սառեցրեք և հարեք բլենդերի օգնությամբ: Ավելացրեք ժելատինը, խառնեք և լցրեք ամանիկների մեջ: Դրեք սառնարան մինչև սառելը:
Զարդարեք պատրաստի աղցանը չամիչով և վայելեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8878 անգամ
Читать на русском
|