Մանրաձավարով շոկոլադե կեքս առանց հավկիթի
07.10.2017
Մանրաձավարով պատրաստված կեքսերը սիրում են բոլորը, դրանք անհնար է համեղ չստացվեն: Հրաշալի չէ արդյո՞ք, ուղղարկում եք ջեռոց խառնուրդ, պատրաստված ձեռքի տակ եղածից և հանում թմբլիկ համով կեքս:
Ահա համեղ բաղադրատոմս՝ առանց հավկիթի, կաթի և կեֆիրի: Այն ստացվում է թունդ և շատ համեղ: Ցանկության դեպքում կարելի է համեմել դարչինով կամ կարդամոնով: Ավելորդ չէր լինի ընկույզը, սակայն դա՝ ըստ ցանկության:
Բաղադրիչներ.
- Մանրաձավար` 200 գր - Ցորենի ալյուր` 200 գր - Ջուր` 180 մլ - Շաքարավազ` 180-200 գր - Կակաոji փոշի` 4 ճաշի գդալ - Փխրեցուցիչ` 10 գր - Վանիլային շաքարավազ` 110 գր - Ձեթ` 120 մլ - Չամիչ` ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը.
1. Խառնեք մանրաձավարը վանիլային շաքարավազի հետ, ավելացրեք ջուր, խառնեք և թողեք 2-3 ժամ: Եթե պատրաստվում եք թխել առավոտյան, ապա կարող եք պատրաստել երեկոյան, ծածկել թաղանթով և դնել սառնարան:
2. Թրջված մանրաձավարին ավելացրեք սկզբից ձեթ, այնուհետև կակաո: Լավ խառնեք զանգվածը: Այս փուլում կարող եք նաև շոգեհարել չամիչը:

3. Մանրաձավարով խառնուրդին ավելացրեք ալյուրը` փխրեցուցիչի հետ: Ավելացրեք չորացրած և ալյուրում թաթախված չամիչը: Խառնեք զանգվածը:

4. Թխելու համար կաղապարին քսեք կարագ և փոքր ինչ ալյուր ցանեք: Խմորը լցրեք կաղապարի մեջ և դրեք 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու թխեք 40-50 րոպե:

Պատրաստի կեքսի վրա կարող եք ցանել շաքարի փոշի կամ լցնել շոկոլադե օշարակ: Կարելի է նաև բաժանել երկու մասի և ջեմ քսել:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10679 անգամ
Читать на русском
|