Շոկոլադե թխվածքաբլիթ` ծիրանաչրով
16.09.2017
Թխվածքաբլիթը ստացվում է բավականին նուրբ, փխրուն:
Ծիրանաչրի փոխարեն կարող եք օգտագործել սալորաչիր: Ինչպես նաև խմորի մեջ կարող եք ավելացնել ընկույզ:
Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 30-40 հատ:
Բաղադրիչներ.
- 100 գր սերուցքային կարագ - 100 գր շաքարավազ - 2 ձու - 30 գր կակաո - 200 գր ծիրանաչիր - 2 թեյի գդալ փխրեցուցիչ - 250-300 գր ալյուր:

Պատրաստման եղանակը.
1. Ծիրանաչիրը մանր կտրատել:

2. Կարագը խառնել շաքարավազի հետ:

3. Ավելացնել ձու: Խառնել:

4. Ավելացնել կակաո: Խառնել:

5. Ավելացնել ծիրանաչիրը: Խառնել:

6. Ավելացնել փխրեցուցիչը և ալյուրը, հունցել խմորը:

7. Ջեռոցի թավայի վրա դնել թխելու համար նախատեսված թուղթը կամ կարագ քսել:
8. Խմորից պատրաստել փոքրիկ բլիթներ, դնել թավայի վրա:

9. Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Թխել 15-20 րոպե:
Մատուցելիս կարելի է վրան շաքարավազի փոշի անել:
Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9528 անգամ
Читать на русском
|