«Մեղրային» թխվածքաբլիթ
22.07.2017
Հիանալի և անուշաբույր թխվածքաբլիթ: Եթե այն ավելի հաստ եք անում, այն փափուկ է լինում, եթե բարակ,ապա խրթխրթան:
Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 30-40 հատ:
Բաղադրիչներ.
- 100 գր սերուցքային կարագ - 100 գր շաքարավազ - 2 ձու - 3 ճաշի գդալ մեղր - 100 գր ընկույզ - 2 թեյի գդալ փխրեցուցիչ - 400-450 գր ալյուր
Պատրաստման եղանակը.
1. Մանրացնել ընկույզը:
2. Կարագը խառնել շաքարավազի հետ: Ավելացնել մեղրը: Խառնել:
3. Ավելացնել ձուն: Խառնել:
4. Ավելացնել փխրեցուցիչը և ալյուրը, հունցել խմորը:
5. Դրանից ձևավորել բլիթներ և թաթախել ընկույզի մեջ:
6. Ջեռոցի թավայի վրա դնել թխելու համար նախատեսված թուղթը կամ կարագ քսել:
7. Շարել բլիթները թավայի վրա և վերջինս դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
8. Թխել 20-25 րոպե:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7350 անգամ
Читать на русском
|