Դասական շարլոտկայի բաղադրատոմսը հայտնի է բոլորին: Այս մեկը կարող են հիանալի պատրաստել բոլոր տան տնտեսուհիները:
Դրանում չկա ոչ մի բարդ բան, իսկ անհրաժեշտ բաղադրիչները միշտ ձեռքի տակ են: Սակայն, եթե դուք արդեն հոգնել եք այն խնձորով պատրաստելուց, կարող եք նոր բան փորձել: Օրինակ՝ խնձորները փոխարինել բանանով:
1. Հարեք շաքարավազը և ձուն մինչև միասեռ զանգված ստանալը: Վերցրեք առանձին տարա, այնտեղ լցրեք ալյուրը և փխրեցուցիչը: Լցրեք այն ձվի խառնուրդի մեջ և հարիչով խառնեք բաղադրիչները: Պատրաստի խմորը պետք է լինի թունդ և լավ ձգվի:
2. Պատրաստեք բանանները: Մաքրեք դրանք և կտրեք 2-3 մմ հաստությամբ: Թխելու կաղապարը պատեք կարագով, լցրեք խմորի կեսը և հարթեցրեք այն: Դրեք բանանները որպես լցոն, այնուհետև վրան լցրեք խմորի մյուս կեսը և կրկին հարթեցրեք:
3. Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան: Խմորը ջեռոցի մեջ պահեք 30 րոպե: Երբ տեսնեք, որ այն պատվում է ոսկեգույն կեղևով հանեք այն:
4. Բանանով շարլոտկան պատրաստ է: Եթե ցանկանում եք փորձարկումներ անել, կարող եք փորձել համատեղել խնձորը և բանանը:
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: