Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

«Տղամարդն է կնոջ հոգին»

19.04.2012

Մեր հավատարիմ ընթերցողներից Էլեն Արզումանյանցի՝ LN-ի միջոցով իր սիրելիին՝ Մհերին, անակնկալ մատուցելու ցանկությունն այնքան մեծ էր, որ որոշեցի այսօր նրան զիջել «Խմբագրից» բաժինը :) Սիրո մասին երեւի թե հեշտ է խոսելը, երբ նա ընդամենը դատողությունների առարկա է, բայց երբ ապրում ես եւ պատմում... Մի խոսքով՝ իրականություն դարձած երազանքը, կանացի երջանկությունը՝ Էլենի օրինակով:

                                                                                                                                                       Տ.Մ.

«Աստծուց միշտ խնդրել եմ մեկին, ով կընդունի ինձ այնպես, ինչպիսին ԵՄ, ոչ թե ինչպիսին ուզում են ինձ դարձնել, մի մարդու, ում հետ անցկացրած ամեն օրս կնմանվի ծննդյանս տոնին կամ, օրինակ, Մարտի ութին, որովհետև լի կլինի հաճոյախոսություններով, հոգատարությամբ, քնքշանքով, լի կլինի սիրով… Հիշում եմ' գիշերները ժամերով պատկերացնում էի մեր հանդիպումը' ինչ-որ տեղ' հեռավոր երկնքում, պատկերում էի մեր հարսանիքը, մեր զավակներին եւ անգամ մեր վերջին շունչը' ձեռք ձեռքի տված ու միշտ ՄԻԱՍԻՆ…

Շրջապատում շատերն էին ասում, որ հարատև, մշտաբորբոք սեր չկա, որ տղամարդիկ միայն հարաբերությունների սկզբում են տաք, որ ամեն բան աստիճանաբար մարում է. ուշադրությունն ու քնքշանքը իրենց տեղը զիջում են պահանջներին ու վեճերին, իսկ ժամանակին տրված ռոմանտիկ խոստումները չեն անցնում ռոմանտիզմի «պատկերացված» հեքիաթային սահմանները:

Բայց Նա եկավ՝ ապացուցելու, որ բացառություններ կան և դրանք հավակնում են կյանքումդ օրինաչափություն դառնալու: Նա… Աստծուց ուղարկված երկնային աղավնիս, որ մի օր հայտվեց աշխատասենյակումս' բերելով իր հետ մոտալուտ երջանկության ավետումը: Հիշում եմ' այդ շրջանում շատերն այն կարծիքին էին , որ ամեն բան կվերանա «համաձայն եմ կողքիդ լինել» արտահայտությունից հետո, բայց օր օրի երջանկությունն ավելի լայն էր բացում իր գիրկը'շնորհիվ Նրա եզակի ուշադրության, հոգատարության, նրա' ինձ հասկանալու եզակի կարողության:

Չեմ կարող ասել, թե մեր առաջին հանդիպման հիսուներորդ օրը եկեղեցու խորանի մոտ ասված «կինս կդառնա՞ս» բառերը փոխեցին կամ նոր փուլ բացեցին հարաբերություններում, որովհետև երկուսիս համար էլ «օրիկանացված հարաբերություններ» հորջորջումը թղթապանակում դրված հերթական թղթից ավելին չէին:

Գրեթե մեկ տարվա համատեղ կյանքի ընթացքում ամեն օրս բացվում էր քնքշանքի մի յուրօրինակ հնչյունով ու ավարտվում նորաստեղծ մի երգով, որ նման չէր նախորդ օրերի եւ ոչ մի ելևէջի: Մեկ բառ, մեկ հայացք, մեկ ժպիտ , մեկ համբույր… Սա է կանացի երջանկությունը…

Այսօր արդեն պարզ գիտակցում եմ' տղամարդն է կնոջ հոգին, նրա գեղեցկությունը, խինդը, նրա ծաղկումն ապահովող կենսատու հեղուկը, կենաց ջուր, որ ստիպում է նրան օրեցօր նոր բողբոջներ տալ, ծաղկել ու իր երջանկությամբ պարզեցնել շրջապատի գորշությունը: Առանց հոգու նա մեռած է…»

Էլեն

 

Դիտվել է 5730 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 837 անգամ
23.04.2024
Դիտվել է 229 անգամ
25.04.2024
Դիտվել է 197 անգամ
26.04.2024
Դիտվել է 163 անգամ
27.04.2024
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster