Արդեն որոշել ե՞ք, ինչ նվիրել 2017թ-ի ամանորին ձեր ընկերներին: Նվերների ընտրությունը միշտ չէ, որ հեշտ է լինում, բայց հետաքրքիր գործընթաց է:
Սակայն կարելի է հանկարծակի, անմտածված նվիրել այնպիսի իր, որը մարդուն կբերի անհաջողություն: Ահա նվերների ցուցակ, որոնք չի կարելի նվիրել Հրե Աքաղաղիտարուն:
Ժամացույց. ինչպես պատի, այնպես էլ ձեռքի: Դա արագ անցնող ժամանակի խորհրդանիշ է: Նվիրած ժամը համարվում է հիշեցում արագընթաց կյանքի մասին: Այդ նվերը Հրե Աքաղաղի տարուն ոչ մի դրական զգացմունքներ չի պարգևի:
Սառը զենք. դանակները և հուշանվեր դաշույները հաճախ են նվիրում հիշարժան օրերին կամ ծննդյան օրերին: Սակայն Հրե Աքաղաղի տարուն այդպիսի նվերը պատեհ չէ: Հրե Աքաղաղի տաք էներգիան չի սազում սառը զենքի էներգիայի հետ, այդ պատճառով այդպիսի նվերը կարող է խախտել նվերը ստացողի էներգետիկ ամբողջությունը:
Սառը գույների տեքստիլ արտադրանքներ. տեքստիլը տան համար համարվում է լավ ամանորյա նվեր: Այս տարին նույնպես բացառություն չէ, սակայն ընտրություն կատարելիս, ուշադրություն դարձրեք գույներին: Վառ և ջերմ գույները ճիշտ կլինեն, իսկ սառը երանգները կարող են անհաջողություն բերել ֆինանսական հարցերում:
Կատուների պատկերներ և արձանիկներ.Հրե Աքաղաղն առաջին հերթին թռչուն է, իսկ թռչունների համար թիվ մեկ թշնամին կատուներն են: 2017թ-ին խորհուրդ չի տրվում նվիրել իրեր, որոնք կապված են կատուների հետ, իսկ թռչունների պատկերները դրական ազդեցություն կունենան այն ստացողի վրա:
03-07-2025 10:43 85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40 50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33 Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17 NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29 Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։