Անքնության դեմ պայքարելու անվնս միջոց
10.12.2016
Անքնությունից տառապում են շատերը և նույնիսկ քնաբեր օգտագործելը չի օգնում: Բժիշկները հայտնաբերել են հասարակ միջոց, որը կօգնի մեկ րոպեում քնել:
Ամերիկացի գիտնականները մեթոդ են մշակել, որը օգնում է պայքարել անքնության դեմ առանց օրգանիզմին վնաս հասցնելու: Տեխնիկան մշակել է բժիշկ Էնդրյու Վեյլոմը: Դա հասարակ շնչառական վարժություն է, որը չի պահանջում ոչ մի հատուկ միջոց: Հետազոտողները պնդում են, որ Վեյլոմի տեխնիկայի օգնությամբ կարելի է քնել մեկ րոպեում:
Եվ այսպես, ինչ պետք է անել․
- Լեզվի ծայրը կպցրեք քիմքին և պահեք այդ դիրքով:
- Ինտենսիվորեն արտաշնչեք բերանով: Պետք է շnչառության ձայն գա:
- Այժմ փակեք բերանը, դանդաղ շնչեք քթով և հաշվեք մինչև 4:
- Պահեք շունչը և հաշվեք մինչև 7:
- Կրկին արտաշնչեք բերանով, հաշվեք մինչև 8:
Այս 5 կետերը պետք է կրկնել 3 անգամ:
Ինչպես բացատրել են գիտնականները, այս մեթոդիկան օգնում է օրգանիզմը կշտացնել թթվածնով և վերականգնել նյարդային համակարգի հաշվեկշիռը: Բացի այդ, այն շեղում է ավելորդ մտքերից, որոնք հաճախ խանգարում են քնել:
Ի դեպ ավելի վաղ գիտնականները պարզել են, որ քնի պակասը բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա: Այն բերում է տարբեր ֆիզիկական և հոգեկան խնդիրների:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7693 անգամ
Читать на русском
|