Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սեռական զսպվածության  հետեւանքները.  սեքսապաթոլոգ

17.04.2012

Երկար ժամանակ հանդիպող, բայց սեռական հարաբերություն չունեցող զույգերն ունենում են այն մտավախությունը, որ զսպվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ իրենց առողջության վրա: Նման մտահոգություններ հայտնել են նաեւ LN-ի ընթերցողներից:

Սեռական զսպվածության հնարավոր ազդեցությունները LN-ի հետ զրույցում մեկնաբանեց սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, բ. գ. թ. , դոցենտ Մարատ Զաքարյանը:

«Սեռական զսպվածությունն այն է, երբ տվյալ անձը սեռական կյանքով չի ապրում տեւական  ժամանակ (շաբաթներ, ամիսներ, տարիներ): Այս ընթացքում հնարավոր են գգվանքներ, սիրախաղեր' առանց սեռական ակտի: Պետք է հաշվի առնել տվյալ անձի առանձնահատկությունները' սեռը, տարիքը, մասնագիտությունը, սեռական կառուցվածքը եւ այլն»,- նշեց սեքսապաթոլոգը' առանձին-առանձին անդրադառնալով թե՛ տղամարդու, թե՛ կնոջ սեռական զսպվածությանը, հնարավոր դրական ու բացասական երեւույթներին:

Նրա խոսքով'տղամարդկանց սեռական զսպվածությունը կարող է բերել կոնքի խոռոչի օրգանների կանգային երեւույթների, որի հետեւանքով հնարավոր է' առաջանան շագանակագեղձի խրոնիկ բորբոքումներ (պրոստատիտ), նաեւ դա կարող է ազդեցություն ունենալ ամորձիների վրա: Նման բորբոքումների հետեւանքով կարող են նկատվել տղամարդու սերմնահեղուկի ե՛ւ որակական, ե՛ւ քանակական շեղումներ, ընդհուպ մինչեւ անպտղություն: Մասնագետը շեշտեց, որ սեռական զսպվածության սկզբնական շրջանում սեռական ցանկությունը կարող է որոշակի չափով բարձրանալ, հաճախակիանում են գիշերային սերմնաժայթքումները, բայց ժամանակի ընթացքում ցանկությունը նվազում է:

«Կանանց սեռական զսպվածության ժամանակ նույնպես կարող են առաջանալ կոնքի օրգանների կանգային բորբոքումներ, երբեմն այդ բորբոքումները ուղեկցվում են ինֆեկցիաներով, որոնք էլ ավելի են բարդացնում վիճակը, կարող են առաջանալ ձվարանների, փողերի, արգանդի, հեշտոցի բորբոքումներ, վերջիններիս հետեւանքով սեռական ակտը կարող է ցավոտ լինել. բորբոքային պրոցեսների ժամանակ կարող է հեշտոցի խոնավացում առաջանալ ոչ բավարար քանակով», - մեկնաբանեց սեքսապաթոլոգը: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ զսպվածության հետեւանքով սեռական ցանկությունը նախ կտրուկ բարձրանում է, հետո՝ աստիճանաբար իջնում:

Երկրորդ փուլում թե՛տղամարդիկ, թե՛ կանայք, եթե սկսեն ապրել սեռական կյանքով, նրանց մոտ կարող է նկատվել օրգազմի բթացում կամ բացակայություն (անօրգազմիա):

Խոսելով պաթոլոգիական պրոցեսների առաջացման մասին'սեքսապաթոլոգը նշեց, որ մոտ մինչեւ երեսուն տարեկան տղաններն ու աղջիկները, ովքեր չեն ապրել պարբերաբար ու նորմալ սեռական կյանքով, նման խնդիր չեն ունենա. այդ տարիքում օրգանիզմն ունի շատ հզոր պաշտպանողական մեխանիզմներ (հորմոնալ, նյարդային, հոգեկան, հոգեբանական, սիրտանոթային):

Եթե այդ տարիքի անձնավորություններն ունեն հավասարկշռված նյարդային եւ հոգեկան համակարգ, ապա սեռական զսպվածության ժամանակ ոչ մի պաթոլոգիական փոփոխություն չի առաջանում, բայց եթե կան հոգեկան եւ նյարդային հիվանդություններ (շիզոֆրենիա, փսիխոզներ, էպիլեպսիա, նեւրոզներ),  սեռական զսպավծությունը կարող է ավելի սրել վիճակը:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրեց սեքսապաթոլոգը, հատկապես երիտասարդ տարիքում սեռական զսպվածությունը չի կարող առաջացնել օրգանիզմում լուրջ առողջական խնդիրներ:

Շողիկ Գալստյան

Դիտվել է 18383 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 348 անգամ
17.04.2024
Դիտվել է 264 անգամ
18.04.2024
Դիտվել է 200 անգամ
19.04.2024
Դիտվել է 166 անգամ
23.04.2024
Դիտվել է 56 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster