Հատապտուղներ` նարնջային կարամելում (տեսանյութ)
01.08.2016
Կա միայն մեկ պայման՝․ նարնջային կարամելի մեջ հատապտեւղները մատուցվում են պատրաստելուց անմիջապես հետո, հակառակ դեպքում փափուկ-հալչող կարամելը կվերածվի հատապտուղներով կոնֆետի։
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- Ջրիկ մեղր՝ 100 մլ - Հատապտուղներ (ելակ, ազնվամորի, հաղարջ)` 300 գր - Նարինջ ½ հատ - Պաղպաղակ 1 կլորակ - Ընկույզ:
Պատրաստման եղանակը.
1. Լավ տաքացրած թավայի մեջ լցրեք մեղր, թողեք այն եռա:
2. Ավելացրեք հատապտուղները և լավ կարամելացրեք:
3. Նարնջից հատապտուղների վրա քամեք հյութը: Եփեք այդպես 5 րոպե:
4. Զգուշորեն դրեք հատապտուղները պաղպաղակով ամանի մեջ:
5. Վրան լցրեք մնացած մեղրա-նարնջային կարամելը և ավելացրեք ընկույզը:
VIDEO
Աղբյուր՝ LADY NEWS .am
Դիտվել է 6202 անգամ
Читать на русском