Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը տոն է, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ հանվել Կաթոլիկ տոների օրացույցից՝ 1969-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում՝ արևմուտքի։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
Այս անգամ, ի ուրախություն բոլոր սիրահարների, օրը կիրակի է, ու կարելի է հանգիստ վայելել սիրո բերկրանքը, միմյանց հաճելի անակնկալներ ու նվերներ մատուցել, սիրո գեղեցիկ խոստովանություններ անել։
Իսկ մենք ներկայացնում ենք իրական սիրո 10 նախանշան։
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը սերը դասել է հոգեկան հիվանդությունների շարքին և, ինչպես այլ հիվանդությունները, այն ունի իր նշանները՝ կպչուն մտքեր, անքնություն, տրամադրության կտրուկ փոփոխություն, անսպասելի քայլեր, գլխացավ, ճնշման տատանումներ:
Իսկական սերը դժվար է բացատրել, սակայն կարելի է թվարկել մի շարք ակնհայտ նախանշաններ:
1. Դուք ոչ մի կասկած չունեք
Եթե Ամուրը կրակում է, ապա այդ կրակոցը լինում է դիպուկ՝ զոհին չթողնելով փրկվելու ոչ մի հնարավորություն: Մենք սիրահարվում ենք անդառնալի և ոչ բարեկամները, ոչ հանգամանքները, ոչ տարածությունը չեն կարող խանգարել այդ զգացմունքին: Դուք հստակ հասկանում և պարզ տեսնում եք ձեր ապագան այդ մարդու հետ մեկ, հինգ, տասը տարի հետո ու պատկերացնում եք նրան ամուսնու և ծնողի դերում:
2. Դուք չեք կարող պատասխանել «Ինչի՞ համար ես նրան սիրում» հարցին:
Ոչ թե որովհետև սիրուց կորցրել եք գիտակցությունը, ամոթը և հիշողությունը, այլ որովհետև դուք չունեք դրա պատասխանը: Դուք չեք սիրում հստակ որևէ բանի համար, այլ պարզապես, որ նա կա: Դուք զգում եք, որ նա ձեր երկրորդ կեսն է:
3. Ուշադրություն չեք դարձնում ուրիշներին։
Դուք ամբողջությամբ ձեր զգոցմունքները տալիս եք այդ մարդուն և բոլորովին անտարբեր եք մնացածների նկատմամբ:
4. Ձեզ ապահով եք զգում
Սիրած մարդու հետ բոլոր իրավիճակներում ձեզ ապահով եք զգում: Նա մտնում է ձեր հարմարավետության շրջանակի մեջ: Ջերմությունը և հոգեկան միասնությունը թույլ է տալիս ձեզ լինել թուլացած և հանգիստ նրա կողքին:
5. Ձեր հարաբերությունները զարգանում են
Երբեմն ժամանակ է հարկավոր, որպեսզի սերը ձև ստանա: Եթե նախնական կրքերը հանդարտվում են, իսկ քնքշանք և հոգատարություն նվիրելու ցանկությունը մեծանում, ապա դա հենց սերն է:
6. Դուք դառնում եք ավելի լավը
Այս վառ զգացումով պատած մարդու մոտ առաջանում է աճելու և զարգանալու ցանկություն, դուք ուզում եք դառնալ ավելի հետաքրքիր, ավելի գրավիչ: Միաժամանակ, իրական սերը չի պահանջի ձեզանից արմատական փոփոխություններ: Սիրո մեջ չպետք է լինի ծանր աշխատանք, այլ՝ թեթև:
7. Սովորում եք ներել
Հավաքել նեղացվածությունները՝ անօգուտ գործ է: Սիրող մարդիկ միշտ պատրաստ են ներել միմյանց: Միշտ չէ, որ դա հեշտ է տրվում, երբեմն տարիներ են ձգվում: Նեղվածության զգացումը շատ ուժեղ է և հաճախ սիրո զգացմունքի շատ մեծ մրցակիցն է դառնում: Սակայն ուժեղ սերը կարող է հաղթել բոլոր նեղվածությունները և բուժել հոգեկան վերքերը:
8. Դուք մեկ թիմ եք
Դուք խաղում եք ընդհանուր կանոններով, չեք բողոքում սիրած մարդու թերություններից ուրիշների մոտ և վստահ եք, որ նա նույնպես այդպես է վարվում:
9. Դուք կարողանում եք լռել իրար հետ
Ուրախ ժամանակ անցկացնելը, հեռախոսով անընդհատ խոսելը միանշանակ իրար հանդեպ հետաքրքրության նշան է: Այսպիսի գիշերային խոսակցություններից են սկսում սիրո տարբեր պատմություններ: Սակայն երբեմն լռությունն ավելի է նշանակում: Եթե լռությունը ձեր միջև չի դառնում անհարմար ընդմիջում, սկսում է երկու հոգիների լուռ երկխոսությունը:
10. Մեր զգացմունքները կարող են հավերժ չլինել
Սիրահարների մեջ գոյություն ունի միֆ, որ իրական սերը կյանքում մեկ անգամ է լինում: Եթե սիրել ես, ապա երբեք չես դադարի, իսկ եթե կորցրել ես, ապա այլևս նույնը չես զգա: Սակայն կյանքում ամեն ինչ փոխվում է: Սերը նույնն է, ինչ հեծանիվ քշել սովորելը՝ եթե մեկ անգամ սովորեցիր, ապա չես մոռանա: Ցավալի անկումից հետո, կարելի է վեր կենալ, շարունակել ընթանալ դեպի նոր սեր:
Շատ է խոսվում, որ մեզ համար Վալետինի օրն արհեստածին է, արևմտյան արժեքների կեղծ ներարկում, որ մենք մեր ազգային տոներն ունենք՝ Սուրբ Սարգսի, մարտի 8, ապրիլի 7, և նախընտրելի է մեզանում հենց այդ օրերը նշվեն։ Դա առանձին ու լուրջ քննարկման թեմա է, իսկ այսօր շնորհավորում ենք բոլոր սիրահարներին և որպես նվեր ներկայացնում ամերիկյան խմբի կողմից հայկական հիասքանչ երգի կատարում․
«Ով սիրուն, սիրուն»-ը՝ աշխարհահռչակ Pink Martini-ի կատարմամբ։
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև:
01-07-2025 10:52 Ջասթինն ու Հեյլի Բիբերը միասին են հայտնվել հանրության մեջ՝ ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին։ Զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ DJ Մարտին Գարիքսի համերգին։ Ջասթինն ու Հեյլին տեսել են VIP գոտում` ընկերների հետ պարելիս և ծիծաղելիս։ Մի պահ նրանց տեսել են նաև համերգի ժամանակ գրկախառնվելիս։
01-07-2025 10:51 Քրիս Ջենները զգեստ է «փոխառել» իր դուստր Քիմ Քարդաշյանից: 68-ամյա Քրիսը զարմացրել է երկրպագուներին՝ հայտնվելով շքեղ մանուշակագույն Dolce & Gabbana զգեստով, որը Քիմը կրել է գրեթե երկու տարի առաջ Պուլիայում կայացած Alta Moda-ի ցուցադրության ժամանակ: Քրիսն այս կերպարն ընտրել է Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի Վենետիկում կայացած հարսանեկան օրերի համար: