Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Տղամարդն՝ առանց աշխատանքի. ինչպե՞ս սատարել ամուսնուն

04.02.2016

Տղամարդիկ, ովքեր կորցրել են աշխատանքը, շատ ծանր են տանում այդ հանգամանքը: Մեր սիրելի որսորդը, մեր հենարանը և աջակիցն այդ պահին կարիք ունի խելացի և հասկացող կնոջ: Ի՞նչ անել, եթե ամուսինը մնացել է առանց աշխատանքի, ինչպե՞ս աջակցել նրան, ինչպե՞ս օգնել և չմարել նրա մեջ որևէ բան անելու ցանկությունը:

Հանգիստ թողեք նրան

Անելանելի իրավիճակներ չեն լինում, հիշեք այդ մասին: Մի դատեք ամուսնուն, ինչն էլ լինի աշխատանքից ազատման պատճառը: Տղամարդկանց պետք է, որ իրենց հավատան, վստահեն և երբեմն հանգիստ թողնեն, որ նա մտածի: Այո, նա կարիք ունի առանձնանալու, որ հանգիստ մտածի և որոշում կայացնի: Կանայք են, ովքեր պետք է կիսվեն խնդիրներով, որպեսզի ելք գտնեն, այդ պատճառով միանգամից վազում են ընկերուհիների մոտ՝ քննարկելու: Տղամարդիկ ընկերներից օգնություն են խնդրում միայն այն դեպքում, երբ ինքնուրույն լուծում չեն գտնում: Թողեք նրան հանգիստ և օգնեք, երբ ինքը ցանկանա:

600x580

Մի դատեք և ուրիշներին թույլ մի տվեք

Ինչ էլ լինի, մի նախատեք, մի թույլ տվեք բարեկամներին, ընկերներին տանջել նրան այդ խոսակցություններով: Տղամարդիկ մեզանից շատ են վախենում կշտամբանքից և անարգանքից: Աջակցեք նրան յուրաքանչյուր գործում, հավատացեք նրան, սիրեք և պաշտպանեք մարդկանց քննադատություններից, քանի որ այդ պահին նա շատ խոցելի է: Հավատացեք, նա ինքն էլ գիտի, թե ինչ է մտածում ձեր մայրիկը, իսկ ավելորդ կշտամբանքները նրան թևաթափ կանեն:

600x580

Ոչ մի խղճահարություն

Ոչ մի դեպքում մի խղճացեք և մի փորձեք նրան ձեր թևի տակ առնել: Նա ուժեղ է և հպարտ: Նրան պետք է ամուր թիկունք և ոչ թե մայրիկ, ով կլսի նրա նվնվոցը և կսրբի արցունքները: Այնպես որ՝ ձեր խղճահարությունը թողեք անտուն փիսիկների համար:

600x580

Հումորի զգացումը՝ փրկություն

Առողջ հումորի զգացումը և լավատեսական մոտեցումը կոնկրետ իրավիճակին ու կյանքին շատ մարդկանց փրկել է անպետք ապրումներից: Պահպանեք հանգստություն, հաճախ կատակեք, նամանավանդ, մարտականորեն տրամադրված բարեկամների հետ, սակայն նրբանկատ եղեք ամուսնու հետ կատակելիս:

600x580

Չանեք այս սխալը

«Քանի դեռ ես աշխատում եմ, սիրելիս, գտիր քո սրտով զբաղմունք», – որքան ուժեղ, քաջ և ոչ հիմար կանայք են վառվել այս սխալի վրա: Այսօր կինը աշխատում է երեք հոգու տեղ, պահում է ընտանիքը, քնի դեռ տղամարդը սովորում է կամ կարյերա է կառուցում՝ սկսելով չնչին աշխատավարձից, իսկ հետո գնում է երիտասարդ քարտուղարուհու մոտ կամ ավելի խոստումնալի տիկնոջ, թողնելով մենակ, կամ երեխաների հետ բավականին դժվար իրավիճակում: Ոչ ոք չի խանգարում տղամարդուն փող վաստակել և զուգահեռ փնտրել լավ աշխատանք, կամ սովորել ու վաստակել միաժամանակ: Այո հեշտ չէ, բայց արդյունավետ է: Մի վերցրեք ամեն ինչ ձեզ վրա, նրան էլ հնարավորություն տվեք ներդրում ունենալ ընտանեկան բյուջեի մեջ:

600x580

Շոկային թերապիա

Եթե հանկարծ այնպես է ստացվել, որ ձեր ամուսինը շատ չի շտապում աշխատանք փնտրել, թողեք նրան տնական գործերը և ինքներդ գնացեք աշխատանքի: Ինչ-որ մեկը պե՞տք է կերակրի ընտանիքը: Չմոռանաք կազմել օրվա գործերի ցուցակ՝ ապուր պատրաստել, երեխաներին մանկապարտեզից բերել… Այսպիսի շոկային թերապիայից հետո, ամուսինը, ով սովոր չէ տնային աշխատանքին, արագ կհասկանա, որ տան գործերը և երեխաներին դաստիարակելը նույնպես դժվար աշխատանք է, այն էլ շուրջօրյա, առանց հանգստյան օրերի և տոների: Իհարկե, վտանգ կա, որ նրան դա կարող է դուր գալ…

600x580

 LADYNEWS.am

Դիտվել է 7365 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 634 անգամ
07.05.2024
Դիտվել է 169 անգամ
08.05.2024
Դիտվել է 165 անգամ
09.05.2024
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster