Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

13 հոգեբանական խորամանկություն, որոնք կօգնեն շփման մեջ

28.12.2015

Մեր կյանքում պատահում է, որ ինչ-որ մեկի հետ չենք կարղանում ընդհանուր լեզու գտնել կամ ընկնում ենք այնպիսի իրավիճակի մեջ, երբ ամաչում ենք ինչ-որ մեկից մի բան հարցնել: Ահա 13 հնարք, որոնց միջոցով կարելի է կարգավորել շփումը:

1. Եթե զրուցակցի պատասխանը ձեզ չբավարարեց. օրինակ, նա ինչ-որ բան չի ասել, ոչ հստակ է արտահայտվել կամ սուտ է խոսել, պետք չէ կրկին հարցնել: Դրա փոխարեն լուռ և ուշադիր նայեք նրա աչքերի մեջ: Այս հնարքը նրան ոչ մի հնարավորություն չի թողնի և կստիպի վերջացնել իր միտքը:

2. Եթե ինչ-որ մեկը բղավում է ձեզ վրա, ջանք գործադրեք և պահպանեք հանգստություն՝ մնալով անկաշկանդ: Բղավողի առաջին ռեակցիան չարությունն է, որը ավելի կաճի ձեր անվրդովվությունից, բայց այն շատ շուտ կանցնի, տեղի տալով հաջորդ ռեակցիային՝մեղավորության զգացողությանը՝ ագրեսիվ պահվածքի համար: Ամենայն հավանականությամբ, հենց գոռացողն է ներողություն խնդրելու:

3. Եթե դուք գիտեք, որ քննադատություն եք լսելու, համարձակություն ունեցեք և նստեք կամ կանգնեք այդ մարդու կողքին: Այդ պարագայում նա կփափկի և նրա կողմից դուրս եկող բացասականը շատ անգամ կքչանա, քան այն դեպքում, եթե դուք ավելի հեռու կանգնեք:

4. Սնունդ ընդունելը մարդու մոտ համադրվում է հանգստության և անվտանգության հետ, քանի որ մենք հաճախ դա անում ենք տանը, հարազատ պատերի մեջ: Հենց դրա համար, եթե դուք շատ եք անհանգստանում, մաստակ ծամեք. դա կխաբի ուղեղին, տպավորություն ստեղծելով, որ դուք սնվում եք, այսինքն՝ կօգնի ձեզ զգալ ավելի վստահ և հանգիստ:

5. Հին և փորձված միջոց, որը ուսանողները օգտագործում են քննությունների ընթացքում․ պատկերացնել, որ դասախոսը ձեր լավ և մտերիմ ընկերն է։ Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի պատասխանել և առավել հանգիստ զգալ: Այս հնարքն աշխատում է այլ իրավիճակներում նույնպես, օրինակ, լուրջ զրուցակցի հետ խոսելիս:

6. Եթե շրջապատում բոլորը միանգամից սկսում են ծիծաղել, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ով իրեն ավելի համակրելի է, ում հետ նա կցանկանար մտերմանալ: Դրա համար հաջող կատակից հետո որսացեք հայացքներ և շատ նոր բան կիմանաք:

600x580

7. Մարդու հետ հանդիպելիս ավելի շատ ուրախություն արտահայտեք նրա նկատմամբ: Օրինակ, ժպտացեք կամ փափուկ և ջերմությամբ արտասանեք նրա անունը, այդ դեպքում դուք ժամանակի ընթացքում կսկսեք նրան վերաբերվել ավելի լավ և հաջորդ անգամ ուրախությունը հանդիպումից կլինի անկեղծ:

8. Եթե ձեր աշխատանքը մարդկանց հետ է, ապա կարելի է այնպես անել, որ իրենք իրենց պահեն ավելի քաղաքավարի և փափուկ: Ձեր հետևում դրեք հայելի, այնպես, որ ձեր զրուցակիցները տեսնեն իրենց արտացոլանքը: Որպես կանոն, հայելիում մենք միշտ փորձում ենք լավ տեսք ունենալ և ժպտալ, այլ ոչ թե լինել ջղային:

9. Եթե դուք ցանկանում եք գրավել ձեզ համակրելի մարդու ուշադրությունը, ուշադիր նայեք որևէ բանի, որը գտնվում հենց նրա ուսերի հետևում: Հենց զգաք, որ բռնացրել եք նրա հայացքը ձեզ վրա, արագ նայեք նրա աչքերի մեջ և թեթև ժպտացեք՝ անշուշտ աշխատող է:

10. Իրականում դուք կարող ենք վերահսկել ձեր սթրեսը: Երբ շատ եք հուզվում, զգացեք, թե որքան խորն եք սկսել շնչել, որքան արագ է սկսել բաբախել ձեր սիրտը և փորձեք ստիպել ձեզ շնչել ավելի հանգիստ ու հավասարեցնել բաբախյունը: Դուք, իրոք, կարող ենք դա անել:

11. Որպեսզի լավ տպավորություն գործեք մարդու վրա առաջին հանդիպումից, նայեք նրա աչքերի մեջ: Տեսողական շփումը տրամադրում է դեպի ձեզ:

12. Դնելով որևէ պահանջ կամ պայման, միանգամից բարձր շեմ սահմանեք: Ամենայն հավանականությամբ, մարդը չի համաձայնվի և կհրաժարվի, բայց հետո ձեր առաջարկած իրական պայմաններին նա անպայման կհամաձայնի:

13. Մարդիկ ձգտում են այնպիսի անձանց մոտ, ովքեր ինքնավստահ են: Դրա համար պարզապես ցույց տվեք, որ հստակ հասկանում եք այն, ինչից խոսում եք:

Մարդու միմիկան ուղղակիորեն կապված է նրա զգացմունքների հետ: Եվ հակառակը, միմիկան կարող է ազդել մարդու ներքին վիճակի վրա: Օգտագործեք այդ հնարավորությունը և ժպտացեք, պարզապես, առանց պատճառի, և մի քանի վայրկյան անց այդ ժպիտը կդառնա իրական և անկեղծ:

LADYNEWS.am

Դիտվել է 8121 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 699 անգամ
07.05.2024
Դիտվել է 207 անգամ
08.05.2024
Դիտվել է 193 անգամ
09.05.2024
Դիտվել է 167 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster