Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Երջանիկ կնոջ 11 կանոն` ըստ վեդաների

25.12.2015

Ինչպես գտնել հոգու բաղձալի սերը և լինել երջանիկ։ Ներկայացնում ենք տասնմեկ պարզ կանոն՝ կանանց համար։

1. Հետևել ինքն իրեն` լինել կոկիկ, մաքուր և հաճելի բուրել:

2. Լինել կայուն, ընկերներին չփոխել ձեռնոցների նման: Իրական տղամարդը երբեք ուշադրություն չի դարձնի հեշտ հասանելի աղջիկներին:

3. Անել կանացի գործ. կինը պետք է կարողանա պատրաստել, լվանալ, կարել, երեխաների մասին հոգ տանել: Դրանով նա տանը հարմարավետություն է ստեղծում, ինչը տղամարդիկ սիրում են:

4. Վերջ տալ վնասակար սովորույթներին: Ծխող, խմող, վատ բառեր օգտագործող, շատ ուտող կինը ոչ միայն վնասում է իր առողջությունը, այլև կորցնում է իր բնական հմայնքը ուրիշների աչքերում:

5. Կարողանալ սթրեսից ազատվել. նեղվածությունը, ջղայնությունը, նախանձը, ատելությունը, ագրեսիան, վախը, խանդը բացասական ազդեցություն են թողնում մեր ֆիզիկական և հոգեբանական առողջության վրա:

600x580

6. Ընդունել կանացի բնույթը: Դա նշանակում է ներդաշնակեցնել իր շուրջապատը, իր ընտանիքը: Կինը պետք է հասկանա, որ տղամարդը տան գլխավորն է և չպետք է  ոչ կանացի գործերը վերցնի իր վրա: Կինը ծնված է, որպեսզի սեր նվիրի և ստանա, աջակցի ամուսնուն և երեխաներին, օգնի խորհրդով, լինի կանացի և փափուկ, վստահելի ընկեր՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

7. Սիրել ոչ միայն սրտով, այլ նաև ուղեղով: Շատ կանայք սիրահարվելով ոչ ճիշտ տղամարդկանց մտածում են, որ նրանք կփոխվեն: Իրականում դա այդպես չէ: Մեծամասամբ կանայք հիասթափվում են, կուտակում նեղվածությունը և ափսոսում ծախսած ուժերի համար, իսկ տղամարդիկ կանանց մեջ տեսնում են փնթփնթան վհուկների: Միշտ պետք է նայել դեպի ապագան: Արդյո՞ք այդ մարդը համապատասխանում է ամուսնու դերին և արդյո՞ք կարելի է ապրել նրա հետ ողջ կյանքը առանց ցանկանալու փոխել նրա բնավորությունը, սովորությունները: Սիրահարվածությունը վաղ թե ուշ կանցնի և ի՞նչ կմնա։

8. Շատ լուրջ մոտենալ ամուսնության հարցին: Կնոջ ամենակարևոր խնդիրը ճիշտ ամուսնանալն է, քանի որ դրանից է կախված ոչ միայն նրա երջանկությունը, այլ նաև նրա ամուսնու և ապագա երեխաների:

600x580

9. Ձգտի պահպանել ընտանիքը: Կինը ընտանիքի սիրտն է, շատ կարևոր է 100% ներդաշնակություն բերել տուն, լինել օջախի պահապանը:

10. Ստանալ այս աշխարհի բարիքները: Եթե կինը աստվածուհի է, նա պետք է ապրի աստվածուհու նման, բայց պետք չէ դա խառնել պաթոսի, ագահության հետ: Աստվածուհին նա է, ով հետևում է իր իրական բնությանը, այդպիսի կինն արժանի է հարգանքի, սիրո և ունի իրավունք ստանալ նվերներ, ուշադրություն և այն ամենը, ինչն իրեն կերջանկացնի:

11. Լինել երջանիկ անկախ իրավիճակից: Կինը, ինչպես նաև տղամարդը, պետք է կարողանա բաց թողնել, ներել և չծանրանալ վատի վրա: Կարողություն պետք է ունենա ուրախանալ փոքր բաներից և լինել երջանիկ այժմ և այստեղ: Դա հաջողության, առողջության և ուրախության գրավականն է:

LADYNEWS.am

Դիտվել է 10243 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 630 անգամ
07.05.2024
Դիտվել է 169 անգամ
08.05.2024
Դիտվել է 165 անգամ
09.05.2024
Դիտվել է 114 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster