Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Միսը ' բանջարեղենով և շամպինիոնով. պասից հետո

09.04.2012

Երկարատև պասից հետո փորձեք այս գերհամեղ ճաշը. Դուք արժանացել եք նրան:) Մսի եւ սնկի համադրությունը ' լրացված բանջարեղենով, կարծում ենք, կգոհացնի ընտանիքի անդամներին, երբ նրանք հավաքվեն ճաշի սեղանի շուրջ:

Միս' գառի, խոզի կամ տավարի, 600-800 գրամ,
սոխ 2 հատ,
2 հատ փոքր սմբուկ,
400 գրամ շամպինիոն,
1 հատ պղպեղ,
400 գրամ կարտոֆիլ,
1 գլուխ սխտոր,
ռեհան,
բուսական յուղ:

Բոլոր բաղադրիչները կտրատել, լվանալ: Հետո միսը մեծ խորանարդիկներով կտրատել և տապակել 5-7 րոպե: Եթե ձեռքի տակ ունեցած միսը տավարի է և յուղոտ չէ, տապակի մեջ լցնել նաև ձեթ: Մինչև հովանա, անցնել մնացած բաղադրիչները կտրատելուն:

Սմբուկը կտրել ենք կլոր-կլոր, սոխը' կիսալուսնաձև, պղպեղը' երկարավուն, իսկ շամպինիոնները' բարակ եւ երկարավուն: Կարտոֆիլը նույնպես կտրատել խորանարդիկներով, իսկ սխտորը մաքրել կեղևից, բայց թողնել ամբողջական: Այն Ձեզ հենց այդպես էլ պետք է գալու:

Ապա սկսում ենք բուն գործընթացը: Կաթսայի մեջ բոլոր բաղադրիչները պիտի լցնենք շերտերով:
Կաթսայի մեջ տեղավորում եք մսի խորանարդիկները, լցնում 1բաժակ ջուր, երեսին տարածում սոխի շերտը, թողնում' մի փոքր եփվի:

Առանձին թավայում մինչև վարդագունելը տապակել ամբողջական շամպինիոնները, թողնել' հովանան և մի կողմ դնել. դրանց կվերադառնանք վերջում:

Նույն թավայում տապակել սմբուկները, դնել մի կողմ, ապա թավայի մեջ ավելացնել ձեթ և լավ տապակել կտրատած սունկը: Հետո մսով կաթսայում շարունակեք շերտերի ավելացումը: Սոխի շերտի վրա լցրեք տապակած շամպինիոնները, ապա սմբուկը, ապա' կտրատած ռեհանը:

Մյուս շերտը կարտոֆիլն է, որի մեջ տեղավորում եք նաև գլուխ սխտորը, այնուհետև վարդագունած սնկերը: Վրան տարածում կարմիր պղպեղը, և լցնում արգանակ այնքան, որ կարտոֆիլը ծածկվի : Փակում ենք բերանը և եփում 40 րոպե:

Այս ամենից հետո, դժվար թե Դուք ինքներդ ընտանիքի անդամներին կամ հյուրերին կանչեք սեղանի շուրջ: Թե բույրը, թե տեսքը իրենց գործը կանեն: Ձեզ մնում է վայելել հաճոյախոսությունները: Բարի ախորժակ:

 

Դիտվել է 9495 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.06.2026
Դիտվել է 361 անգամ
29.06.2026
Դիտվել է 287 անգամ
25.06.2026
Դիտվել է 285 անգամ
26.06.2026
Դիտվել է 251 անգամ
27.06.2026
Դիտվել է 199 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster