Երբ գալիս է ամառը, դժվարանում է ծանր, յուղոտ սննդի ընդունումը: Մենք աշխատում ենք մեր և մտերիմների համար պատրաստել ամառային թեթև ուտեստներ:
Ջեռոցում եփած սմբուկը շատերի կողմից սիրված ուտելիք է, և այս բաղադրատոմսը երբեք չի հիասթափեցրել: Այս ուտեստը ձեզ կստիպի ստանալ անմոռանալի հաճույք:
«Սմբուկը պանրով` ջեռոցում» բաղադրատոմսի բաղադրիչները (3 բաժնի համար, պատրաստման տևողությունը՝ 30 րոպե)
• Սմբուկ` 0,5 կգ • կիսապինդ պանիր` 100 գ • լոլիկ` 2 հատ • աղ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Վերցնում ենք ոչ մեծ բանջարեղեն: Լվանում ենք սառը ջրով, որից հետո կտրատում օղակաձև:
Սմբուկի վրա աղ ենք ցանում և դնում ջերմակայուն տարրայի մեջ:
Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով, ստացված տաշեղները լցնում սբմուկի վրա:
Վերցնում ենք լոլիկը, նույպես լվանում ենք սառը ջրով և կտրատում կիսաօղակաձև, սակայն ոչ շատ բարակ: Լոլիկի շերտերը դնում ենք պանրի վրա: Մի փոքր աղ ենք ցանում:
Տարրան դնում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: 20 րոպե եփելը լիովին բավարար է:
Ջեռոցում պատրաստված պանրով սմբուկն ափսեների մեջ ենք դնում ըստ չափաբաժինների և զարդարում կանաչեղենով:
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: