Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կինը պատք է իմանա իր գինը

02.07.2015

Երբ Աստվածը ստեղծում էր կնոջը, նա աշխատում էր 6-րդ օրվա ուշ երեկոյան: Նրան մոտենում է հրաշտակը և հարցնում.

- Ինչո՞ւ ես այդքան ժամանակ ծախսում դրա վրա:

Աստված պատասխանում է.

-Նայիր բոլոր առանձնահատկությունները, որոնք պետք է մեկտեղեմ, որպեսզի արարեմ նրան: Նա Պետք է լինի հեշտ լվացվող, սակայն ոչ պլաստիկից, ունենա 200-ից ավելի շարժական մաս և միաշամանակ շարժվի քնքշորեն: Պետք է բուժի իրեն, երբ հիվանդ է: Աշխատի օրական 18 ժամ: Նա պետք է ունենա ընդամենը երկու ձեռք, սակայն պետք է ունակ լինի գրկել միանգամից մի քանի երեխա և կարողանա գրկել այնպես, որ անցնի ցանկացած ցավ ՝ լինի դա վիրավորված ծունկ, թե խոցված հոգի:

Հրաշտակը տպավորված էր.

-Իսկ դա ստանդա՞րտ մոդել է: Չէ՞ որ դա անհնար է: Չափից դուրս մեծ աշխատանք է մեկ օրվա համար: Հետաձգեք այն ապագայի համար:

-Ոչ,-ասաց Աստվածը,-ես նրան կվերջացնեմ այսօր, և այն կլինի իմ սիրելի ստեղծագործությունը:

Հրեշտակը մոտեցավ և հպվեց կնոջը:

-Աստված, բայց նա այնքան փափուկ է:

-Այո, նա փափուկ է, սակայն ես նրան նաև շատ ուժեղն եմ կերտել: Դու անգամ չես կարող պատկերացնել, թե նա ինչեր կարող է տանել և հաղթահարել: Նա շատ նուրբ տեսք ունի, բայց նրանում հսկայական հզորություն կա:

-Իսկ մտածել նա կարո՞ղ է,-հարցրեց հրեշտակը:

Աստվածը պատասխանեց.

-Նա ոչ միայն կարող է մտածել, այլև՝ համոզել:

Հրաշտակը հպվեց կնոջ այտին:

-Աստված, կարծես թե նա խոտան է ստացվել՝ այն ջուր է բաց թողնում:

-Ոչ նա խոտան չէ: Դրանք արցունքներ են:

-Ինչի՞ համար են դրանք:

-Դրանք արտահայտում են նրա թախիծը, սերը, միայնությունը, տառապանքներն ու նրա հպարտությունը:

Հրեշտակը, իրոք, ցնցված էր:

600x580

-Աստված, Դուք հանճար եք, Դուք ամեն ինչի մասին մտածել եք: Կինն, իսկապես, հրաշալի է:

-Օ, այո, նա այնքան ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ արտասվել է ուզում: Նա կարող է ժպտալ, երբ վախ է զգում: Նա կօգնի ուրիշին, երբ ինքն օգնության կարիք ունի: Նրա մեկ հայացքն անգամ ունակ է անել այն, ինչը տղամարդու ուժերից վեր է…

Հրաշտակը չկարողացավ որևէ բառ արտաբերել և հիացած կանգնել էր:

Այնուհետև Աստվածը խորը հոգոց հանեց.

-Սակայն կնոջ մեջ մի բան կա, ինչը բոլորովին էլ լավ չէ: Մի թերություն, որը, եթե ինքը չուղղի, կարող է փչացնել նրա կյանքը:

-Եվ ի՞նչն է դա:

-Նա չգիտե իր գինը…

 LADYNEWS.am

Դիտվել է 14600 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2024 13:54
Հարավային Կորեայի Չուն Անգ համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական մինչև երեք չափաբաժին կիմչի ուտելը կարող է նվազեցնել որովայնի ճարպի քանակը՝ պոտենցիալ նվազեցնելով շաքարախտի առաջացման վտանգը: Կաղամբի կիմչին կարողացել է 10%-ով նվազեցնել գոտկատեղի շրջագծի վտանգավոր աճի ռիսկը: Սպիտակ բողկի կիմչի օգտագործած տղամարդիկ և կանայք համապատասխանաբար 8%-ով և 11%-ով ավելի քիչ են ունեցել որովայնի ճարպակալում:
06-05-2024 13:49
Մադոննան իր շրջագայությունն ավարտեց Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում անվճար համերգով, որը կայացավ 1,6 միլիոն երկրպագուների ներկայությամբ։ Դա նրա շրջագայության վերջին գիշերն էր (այն մեկնարկել էր հոկտեմբերից), որը նվիրված էր փոփ երաժշտության մեջ երգչուհու չորրորդ տասնամյակին:
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
06-05-2024 04:21
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն անցած տարվա մջոցառման ժամանակ արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին: Էուգենիո Կասնիգին TikTok-ում հայտարարել է, որ այլեւս չի աշխատի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում անցկացվող միջոցառման ժամանակ, որի ընթացքում դիմավորում էր հյուրերին, քանի որ մեկ տարի առաջ իր գեղեցիկ արտաքինը դարձել էր վիրուսային:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 985 անգամ
06.05.2024
Դիտվել է 286 անգամ
03.05.2024
Դիտվել է 187 անգամ
04.05.2024
Դիտվել է 144 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster