Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես 60-ում ունենալ 30-ի տեսք. Քրիստի Բրինքլիի պատմությունը

05.06.2015

Ի՞նչ եք կարծում, քանի՞ տարեկան է այս մոդելը: Քսա՞ն, երեսո՞ւն, հնարավոր է` քառասո՞ւն: Սա Քրիստի Բրինքլին է` 61 տարեկան:

Եվ քանի դեռ նրա տարեկիցներն իրենց թոշակներն են ձևակերպում, մոդելը շարունակում է լողազգեստներով նկարահանվել հանրահայտ հրատարակությունների շապիկների համար: «Ծերություն» բառը Բրինքլինի համար ոչինչ չի նշանակում:

Երկու տարի առաջ՝ իր 60-ամյակի նախօրյակին People ամսագրին տված հարցազրույցում Քրիստին ասել է. «Ես հրճվում են նրանից, որ շուտով լրանում է իմ 60-ամյակը, կարծես թե՝ ես իմ կյանքի գագաթնակետին եմ»:

Շատերը կնախաընտրեին այդ տարիքում ունենալ նրա էներգիան և ինքնավստահությունը:

600x580

1973-ին ամերիկացի լուսանկարիչ Էրոլ Սոյլերը Փարիզի փոստային բաժանմունքներից մեկում գեղեցիկ մի աղջկա նկատեց: Դա Քրիստին էր, ով մեծացել էր Էրոլի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, իսկ Ֆրանսիա տեղափոխվել էր կրթությունն ավարտելուց հետո: Սոյերը մի քանի փորձնական կադր արեց, որոնցով հետաքրքրվեց Elite մոդելային գործակալության տնօրեն Ջոն Կասաբլանկասը: Այդպես սկսվեց Քրիստիի քլխապտույտ կարիերան:
Այդ տարիների ընթացքում Բրինքլին հայտնվել է ավելի քան 500 անսագրի շապիկներին, այդ թվում այնպիսի հայտնի, ինչպիսիք են Vogue-ը, Glamour-ը, Rolling Stone-ը, Esquire-ը: 1980-ականների կեսին Քրիստին կոսմետիկական Cover Girl ընկերության հետ կնքեց քսան տարվա պայմանագիր։ Ի դեպ, 2005-ին այն երկարաձգեցին՝ այդքան մոդելը «սերտաճել» էր ապրանքանիշի հետ։

 600x580

Այժմ Քրիստին ոչ միայն մոդել է, այլև գրող, ձևավորող, լուսանկարիչ, ձևարար և երգչուհի: Նաև՝ երեք երեխայի մայր, ով չնահած հղիություններին ու ծնունդներին, միշտ պահպանել է իր կազմվածքը: Չենք թաքցնի. Բրինկլին կոսմետոլոգների մշտական այցելուներից է, ինչպես նաև հանգամանալի դիմահարդավում է և իր հրաշալի սանրվածքների համար օգտագործում է կեղծամներ: Սակայն ի՞նչ վատ բան կա դրանում, եթե, չնայած բոլոր գործողությունների, դու բնական տեսք ունես:

Քրիստի Բրինքլիի կյանքի կանոնները

1. Չմտածել տարիքի մասին

600x580

«Բիոլոգիական տարիքը որևէ ընդհանուր բան չունի իմ ներքին ինքնազգացողության հետ,-լրագրողներին պարբերաբար ասում է Բրինկլին:- Այժմ դրանք ինձ համար որևէ նշանակություն չունեցող թվեր են: Ես զգում եմ, որ ժամանակը չի կարող սահմանափակել իմ ոգին, իմ էներգիան և, ընդհանրապես, ինձ»:

2. Եթե շատ ես ցանկանում, ապա կարելի է

600x580

Քրիստին երդվյալ բուսակեր է: Նա 13 տարեկանից միայն մրգեր, բանջարեղեն և կաթնամթերք է ուտում: Երկրպագուները հենց դա էլ համարում են նրա հաջողության գաղտնիքը: Սակայն դա չի նշանակում, որ Բրինկլին իրեն զրկում է համեղ ուտելիքներից: Նա բազմիցս խոստովանել է, որ շատ է սիրում իտալական մակարոն և դրանից չի հրաժարվում անգամ ընթրիքին: Ծովային մթերքին էլ մոդելը դեմ չէ. «Կյանքը բավականին կարճ է, որպեսզի երբեմն քեզ թույլ չտաս ոստրեր և շամպայն վայելել»:

3. Չսևեռվել հագուստի չափսերի վրա

600x580

Հերթական հարցազրույցերից մեկի ժամանակ Քրիստին պատմել է, որ իր քաշը ժամանակ առ ժամանակ տատանվում է: Դա զարմանալի չէ մակարոնի և այլ համեղ ուտեստների նկատմամբ ունեցած այդպիսի սիրո պայմաններում: Նրա զգեստապահարանում կան 40-ից մինչև 44 համարի ջինսեր, սակայն աստղին դա բացարձակապես չի հուզում: Չեն լինում առանց թերությունների կանայք: Կաևորը՝ հագուստի ճիշտ ընտրությունն է, որը կքողարկի դրանք:

4. Սպորտը՝ երիտասարդություն է

600x580

Իսկ ահա թե ինչի վրա է Բրինկլին սևեռվել՝ սպորտի և ֆիզիկական ծանրաբեռնվածության։ Պարապմունքները օգնում են նրան իրեն երիտասարդ զգալ․«Երբ ես իմ մկաններին ստիպում եմ աշխատել, հասկանում եմ, որ կարող եմ անել ցանկացած բան»,-ասում է մոդելը։ Ժամանակն նա TotalGym մարզասարքի դեմքն էր, և մինչ այժմ էլ բոլոր հարցազրույցներում հայտարարում է, որ հենց դրանով է մարզում իր մկանները, ոտքերը, ձեռքերը։ Բացի այդ Քրիստին աշխատում է կատարել օրական 100 հրում, նվազագույնը կես ժամ յոգայով է զբաղվում և հաճախ առավոտյան դուրս է գալիս վազքի։

Բրինկլին սիրում է նաև սպորտի էքստրեմալ ձևերը, ինչը նրան ոչ միշտ է հեշտ տրվում․ «Կյանքի ընթացքում ես բազմաթիվ անգամ վնասվածքներ եմ ստացել այն առարկաներից, որոնք ինձ չեն ենթարկվել․ փախուստի դիմած ձիեր, ընկնող ինքնաթիռներ, շրջվող նավակներ»,-պատմել է նա լրագրողներին։

5. Հագնվել կարգավիճակին համապատասխան

600x580

Չնայած հրաշալի կազմվածքին, գեղեցկուհի Քրիստին երբեք իրեն թույլ չի տվել հագնել չափից դուրս բաց և գռեհիկ։ Եվ հարցն այն չէ, որ մոդելին դուր չի գալիս իր մարմինը, պարզապես բիկինին այլևս հարիր չէ նրա կարգավիճակին․ ի վերջո՝ երեք երեխայի մայր է։ «Երբ մենք մենակ ենք հանգստանում, ես կարող եմ բիկինի հագնել, սակայն հասարակական լողափում երեխաների հետ ես հագնում եմ փակ լողազգեստներ, քանի որ նրանց դուր չի գալիս քայլել բիկինիով պառավի հետ»,-կատակում է Քրիստին։

6. Սիրել սեփական երեխաներին

600x580

Չնայած գլխապտույտ կարիերային և իրավապաշտպան գործունեությանը, Բրինկլին ընտանիքը դնում է առաջին տեղում։ «Ես տարիքով մայր եմ, ես պատասխանատու եմ իմ երեխաների ու իմ առջև։ Ես ցանկանում եմ միշտ լինել նրանց կողքին և դրա համար անում եմ հնարավորինս»,-ասում է մոդելը։

Պատրաստեց` Անուշ Ավանյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15909 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 681 անգամ
15.05.2024
Դիտվել է 196 անգամ
17.05.2024
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster