Eurovision-2015. Genealogy: «Don`t Deny»
12.03.2015
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Genealogy հայկական երաժշտական սուպերխումբը:
Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից` Եսայի Ալթունյան (Ֆրանսիա), Թամար Կապրելյան (ԱՄՆ), Վահե Թիլբյա (Եթովպիա), Ստեֆանի Թոփալյան (Ճապոնիա), Մերի-Ջին Օ`Դոհերթի (Ավստրալիա), իսկ 6-րդ անդամը Հայաստանից է` Ինգա Արշակյանը: Խումբը կատարելու է «Don`t Deny» (Մի ժխտիր) երգը, որի երաժշտությունը հեղինակել է Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերը` Ինա Մկրտչյանը: Տեսահոլովակը` LADYNEWS TV-ում:
Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից:
Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի երկու կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23-ին։ Շոուն վարելու են Միրիամ Ուեյշելբրաունը, Էլիս Թումլերը և Արաբելլա Քիսբաուերը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3378 անգամ
|