Ձեր սիրելի կարտոֆիլն այսօր մատուցեք որպես «թխվածք»: Ներկայացնում ենք ընթրիքի համար շատ օրիգինալ ուտեստ:
Կարտոֆիլե շերտի համար անհրաժեշտ է.
1,2 – 1,5 կգ կարտոֆիլ, 1 սոխ, 1 ճաշի գդալ ալյուր, աղ ու պղպեղ' ըստ ճաշակի:
Մսի շերտի համար անհրաժեշտ է.
0,2 կգ մսի ֆարշ, 1 սոխ, 1 ձու, աղ ու պղպեղ' ըստ ճաշակի, 1 ճաշի գդալ ալյուր: «Կրեմի» համար պետք է. 300 գ պինդ պանիր, 3 ճաշի գդալ մայոնեզ, 2 պճեղ սխտոր:
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը մաքրել ու անցկացնել խոշոր քերիչով: Սոխը մանր կտրատել: Խառնել կարտոֆիլը, սոխը, ալյուրը, աղն ու պղպեղը: Այս մասսայից պատրաստել շերտեր' 1 սմ-ից ոչ հաստ: Այնուհետև իրար հետ խառնել ֆարշը, մանր կտրտած սոխը, ալյուրը, ձուն, աղն ու պղպեղը: Այս խառնուրդից ևս ստանալ շերտեր:
Մինչ այս շերտերը կհովանան, կարելի է պատրաստել «կրեմը»: Խառնել մայոնեզը, սխտորը, պանիրը: Խառնուրդը քսել շերտերին' պահելով մի փոքր վերջին շերտին քսելու համար: Վերջում կարելի է ավելացնել մանրացրած ընկույզ, և կմնա միայն ուտեստը 10-12 րոպեով ջեռոցում դնելը:
Ուտեստը համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
13-07-2026 10:20 Վերջին ամիսներին Ռիհաննայի հնարավոր հղիության մասին լուրերը շատ են տարածվել։ Երգչուհու կերպարը ենթադրությունների տեղիք է տվել. պապարացիները նրան ավելի հաճախ են լուսանկարում մեծ չափերի հագուստով, քան նախկինում։ Այնուամենայնիվ, լուրերը, կարծես, հաստատվել են. չնայած երգչուհու պնդմանը, որ երեք երեխան բավարար է իր համար, հաղորդվում է, որ նա կարող է սպասել իր ընտանիքի ևս մեկ անդամի։ Այս մասին հայտարարել է ազդեցիկ Քսենիա Շիպիլովան։ Նա պնդում է, որ Լոս Անջելեսում իր ընկերները կիսվել են գաղտնիքով։ Նրանք բացահայտել են, որ Ռիհաննան ոչ միայն հատուկ իրավիճակում է, այլև հղի է երկվորյակներով։
13-07-2026 10:07 Շոգ եղանակին թուլությունը շատերը բացատրում են պարզ բառերով՝ «արևից է», «հոգնել եմ», «մի քիչ ջուր կխմեմ՝ կանցնի»։ Բայց երբ շոգին առաջանում են սրտխփոց, գլխապտույտ, ճնշման անկման զգացողություն, շնչահեղձություն կամ ուժերի կտրուկ պակաս, օրգանիզմը կարող է հուշել, որ սիրտ-անոթային համակարգը աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, անոթները լայնանում են, որպեսզի ավելի շատ արյուն հասնի մաշկին և մարմինը կարողանա ջերմությունը դուրս բերել։ Միաժամանակ ուժեղանում է քրտնարտադրությունը։ Սա բնական պաշտպանական գործընթաց է, բայց այն սրտի համար լրացուցիչ աշխատանք է նշանակում։
13-07-2026 05:12 Սուպերմոդել Եվա Հերցիգովան, 1990-ականների նորաձևության ամենամեծ աստղերից մեկը, 25 տարվա հարաբերություններից հետո ամուսնացել է իտալացի գործարար Ջորջիո Մարսիայի հետ։ Զույգն ամուսնական երդումներ փոխանակել է հուլիսի 11-ին, Թուրինում, իսկ տոնակատարությունը տեղի ունեցավ երեք փուլով։
13-07-2026 04:15 Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Ուիմբլդոնի պատմության մեջ ամենաերկար պատանեկան եզրափակիչը։ 14-րդը դասակարգված, 17-ամյա ռուս թենիսիստուհի Աննա Պուշկարևան նվաճեց աղջիկների մենախաղի տիտղոսը՝ 2 ժամ 23 րոպեում հաղթելով աշխարհի թիվ 1 պատանեկան թենիսիստուհի Սուն Սինրանգին։ Այս հաղթանակը ռևանշ էր Սանից նրանից կրած նախորդ երկու պարտությունների համար։
13-07-2026 01:24 Լաուրա Ջուգելիայի հետ անկեղծ հարցազրույցում Լյուբով Տոլկալինան բառացիորեն դուրս է թափել իր հոգում կուտակվածը։ Աստղը որոշել է բացահայտել մի մղձավանջ, որը պատահել էր իր հետ դեռևս համալսարան ընդունվելուց առաջ։ Դերասանուհու խոսքով՝ իր առաջին սեռական փորձը սարսափելի բռնություն է եղել, որը կատարվել էր մոդելային գործակալության հրահանգչի կողմից։ Նա կտրականապես հրաժարվում է նշել իրեն բռնաբարողի անունը. կամ վախենում է, կամ պարզապես ուզում է այս սարսափը անցյալում թողնել։ Բայց փաստը մնում է փաստ. տղամարդը զգալիորեն մեծ էր նրանից և և հայտնի ռեժիսորների տոհմից է։