Ընկերուհին
09.11.2014
-Ես խնդրում եմ, քույրի՛կ դու իմ, Ասես նրան, որ սիրում եմ ես անսահման: Ու թե խոսքս լսի գեթ մեկ, Կհավատա զգացմունքիս նա անսասան:
-Ո՛չ, ո՛չ: Նա հենց հիմա, Անպատրաստ է սիրո համար: Ու թե հանկարծ քեզ հավատա, Իր հոր համար գլխացավանք նա կդառնա:
-Գլխացավը կարևոր չէ, Միայն թե սիրտն իմ չցավե: Խնդրե՛մ, ասա խոսքն իմ նրան, Որ ձգտումն է իմ անվարան:
-Ասա նրան, որ երկինք է աստղերով լի բերնեբերան, Որ առաջին շող է արշալույսի կուսական, Մեղեդի է դեռ չգրված անզուգական, Ու շողում է ամեն անգամ` քանց ծիածան:
Եվ հենց լսի այս խոսքերը իմ սիրելին, Սիրո շողը պիտի խոցի նաև նրան: Եվ այդ դեպքում անտարակույս, Կտա սիրուս համար նա գեթ մեկ հույս:
-Նա` թերևս, Բայց այս ամենը ե՛ս լսեցի …
-Ու ի՞նչ կասես դու հիմա, Կասես` այո՞:
-Հենց հիմա՛: Այո՛, այո՛…
Անուշ Ավանյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3934 անգամ
|