Աղցան «Գարնան գույները»
30.03.2012
Այս գունեղ ու շատ համեղ աղցանը կարելի է պատրաստել թե ամենօրյա, թե տոնական սեղանի համար: Բայց քանի որ գարունը տոն է, «Գարնան գույներ» աղցանը պատրաստեք հենց այսօր, երբ ընտանիքը երեկոյան հավաքվի ընթրիքի սեղանի շուրջ...
Հարկավոր է'
0.5 կգ եփած կարտոֆիլ, 2 ճաշի գդալ զեյթունի ձեթ, 0.5 գրամ նրբերշիկ, 2 պճեղ սխտոր, 200 գրամ չերի տեսակի լոլիկ, 1 կանաչ պղպեղ, 1 սոխ՝ մանր կտրատած, 1 ճաշի գդալ քացախ, աղ, սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի:
Թավայի մեջ լցնում ենք ձեթը, դնում կրակին: Տաքանալուց հետո տապակում ենք մանր կտրատած նրբերշիկները մինչև վարդագունելը: Խոհանոցային անձեռոցիկներով փաթաթելով՝ նրբերշիկներից հեռացնում ենք ավելորդ ձեթը: Մեկ այլ ամանում պատրաստում ենք սոուսը: Այն ստանում ենք մանրացված սխտորով, մեկ ճաշի գդալ զեյթունի ձեթով, ավելացնում ենք նաեւ աղ եւ պղպեղ: Լավ խառնում ենք:
Մեծ ամանի մեջ լցնում են կարտոֆիլը, երկու կեսի բաժանում չերի լոլիկները, ավելացնում ձեթազատված նրբերշիկները, կտրատած պղպեղը և սոխը: Խառնելուց հետո լցնում ենք սոուսը, այնուհետև քացախը, և անմահական համով աղցանը պատրաստ է: Կարող եք լցնել այն հազարի տերևներով զարդարված մատուցվող ափսեի մեջ: Բարի ախորժակ:
Դիտվել է 2748 անգամ
|