Բարձրակրունկների վրա անկաշկանդ քայլել կարողանալը զենքի պես մի բան է կնոջ համար, հատկապես եթե նա հեռագնա նպատակներ ունի՝ կարիերայի հետ կապված:
Ինչպե՞ս կպատկերացնեք, ասենք, բիզնես լեդիին գործնական հանդիպումների ժամանակ առանց բարձրակրունկների կամ դրանց վրա հազիվ քայլելիս: Ինչքան էլ դժվար լինեն Ձեր առաջին քայլերը բարձր կրունկների վրա, եւ մեծ լինեն շուտ հոգնելու սպառնալիքները, սովորել պետք է, այնուամենայնիվ: Եթե անգամ բարձրակրունկները Ձեր ամենօրյա կենսակերպի մաս չեն կազմում, ամեն դեպքում, չգիտես՝ երբ պետք կգան. դրանց «տիրապետել» սկսեք հենց այսօրվանից:
Սկզբի համար ընտրեք հնարավոր ամենացածր կրունկով տարբերակը: Ինչքան այն ավելի ցածր է, այնքան ավելի քիչ է ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Հետեւաբար առողջությունը չեք դնի սպառնալիքի տակ: Պայուսակում ունեցեք Ձեր ամենահարմար կոշիկը. շատ ծանր պահին նա Ձեզ օգնության կհասնի: Բայց աշխատեք չօգտվել նրան «ծառայությունից» եւ ավելի ու ավելի երկար ժամաանկ անցկացրեք Ձեր նոր՝ բարձրակրունկ կոշիկներով: Հավատացեք, որ միայն ժամանակի հարց. շուտով նրանք սովորական կդառնան:
Ճիշտ քայլելու համար միշտ հիշեք՝ նախ պետք է հենվել կրունկի, ապա միայն թաթի վրա:Երկրորդ կանոնը՝ ձիգ պահեք մեջքը, ասես ինչ-որ մեկը Ձեր գլխի կենտրոնից թելով վեր է ձգում Ձեզ: Այսպես կնվազեցնեք մեջքի լարվածությունն ու երրորդ աչքը Ձեզ ավելի ինքնավստահ կպատկերացնի:
Օգտակար է բարձրակրունկները հանելուց հետո մի քանի թեթեւ վարժություններ անել: Մարմնամարզությունից հետո մեջքի լարվածությունը այդպիսով կթոթափվի:
Բարձր կրունկների վրա անցկացրած երկար օրվանից հետո զգուշությամբ խնամեք ոտնաթաթը: Շատ օգտակար է հատկապես մեղրով մերսումը: Ամենապարզ տարբերակներից մեկն էլ ոտքերը աղաջրով լվանալն է:
08-10-2026 09:40 Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42 Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31 Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00 Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48 49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։