Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես երգեր չեմ գրում Playboy-ի շապիկին հայտնվելու համար. Ադել

27.03.2012

«Կարիերան իմ ողջ կյանքը չէ: Ես այն թողում եմ դռների ետևում, երբ տուն եմ գալիս: Եվ դա այն բանն է, որը երբեք չի փոխվի»:

Այս տարի «Գրեմմի» 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ բրիտանացի երգչուհի Ադելը ռեկորդ սահմանեց' ստանալով 6 մրցանակ առաջադրված 6 անվանակարգերում:

Բացի երաժշտական փայլուն տվյալներից, նա կարծես ասպարեզ բերեց նաեւ փոփ աստղի գնահատման նոր չափանիշներ: Ադելի գլխապտույտ հաջողությունից հետո ողջ աշխարհը հասկացավ կամ նորից հիշեց, որ պարտադիր չէ ունենալ 90- 60- 90 չափսերին ձգտող մարմին կամ լինել սեքս խորհրդանիշ ու ինտիմ լուսանկարների հերոսուհի, որ քեզ «գնահատեն»:

Ադել Լաուրին Ադկինսը ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Լոնդոնի հյուսիսում: Մայրը անչափահաս է եղել, երբ հղիացել է, իսկ ընդամենը 3 տարի հետո երեխայի հայրը լքել է նրանց, ինչի մասին Ադելը մինչեւ հիմա ցավով է խոսում' չներելով հորը:

«Մայրս այնքան հպարտ է ինձով, այնքան ուրախ, որ ինձ այդքան երիտասարդ տարիքում է ունեցել, չնայած որ չի կարողացել աջակցել: Ես նրա երազն եմ: Շուտով կլրանա նրա 40-ամյակը , նրան 40 նվեր եմ գնելու»:

Ադելի մանկությունն անցել է քաղաքից քաղաք տեղափոխվելով, իսկ երգել սկսել է դեռ 4 տարեկանից: Առաջին անգամ  ելույթ է ունեցել դպրոցական բեմում, որտեղ կատարել է Գաբրիելի «Վերելք» (Rise) հիթը: Այդ ժամանակ դպրոցական աղջիկը իր սիրելի կատարողների ' Էթթի Ջեյմսի և Դասթի Սպրինգֆիլդի ազդեցության տակ էր, չնայած հետո մերժել է' ասելով, որ նրանց ձայնագրությունները պատահաբար են միայն իր ձեռքն ընկել:

Կենտրոնական Լոնդոն տեղափոխվելուց հետո Ադելի կյանքը բեկումնային շրջադարձ է կատարել: Նրանով սկսել են հետաքրքրվել R&B ոճի արտիստներ, ինչպիսիք են Aaliyah-ը, Destiny's Child-ը և Mary J. Blige-ը:

Ինչպես մի անգամ նշել է Ադելը, իր կյանքի ամենահիշարժան պահերից է եղել, երբ ինքը Pink-ին տեսել է Brixton Academy-ում երգելիս: ««Missundaztood» երգի ձայնագրությունն էր, իսկ ես երևի 13 կամ 14 տարեկան կլինեի: Կյանքումս նման ձայն չէի լսել: Կարծես ես մութ թունելում էի, ու ինչ-որ ձայն ինձ ուժեղ հարվածում էր: Դա ուղղակի անբացատրելի է»: 2006 թվականին երիտասարդ աղջիկը ավարտում է Բրիտանիայի BRIT School for Performing Arts & Technology դպրոցը, որտեղ սովորում է հայտնի կատարողներ Էմի Ուայնհաուսի, Քեթի Մելուայի, Լեոնա Լյուիսի և շատ ուրիշների հետ: Չանցած 4 ամիս, ձայնագրում է երկու նոր երգ: Միանգամից հռչակ է բերում նրան իր Hometown Glory երգը, որը 2007 թվականին դառնում է հիթ: Մեկ  տարի անց նա իր երկրպագուների դատին է ներկայացնում իր տարիքով անվանած դեբյուտային ձայնասկավառակը' «19»: Ալբոմի ամենահայտնի երգը' Chasing Pavements-ը, Մեծ Բրիտանիայի «Albums chart» –ում մեծ ձեռքբերումներ ունեցավ և այնուհետև նաև տեսահոլովակ: Հետո ալբոմը պատրաստվեց ամերիկյան շուկայի համար, ուր ներխուժեց 2008-ին: Իսկ ահա 2009-ին նա առաջադրվել էր աշխարհի ամենահայտնի մրցանակաբաշխությունում' «Գրեմմի»-ում, որտեղ դարձավ միանգամից երկու անվանակարգի հաղթող' «Տարվա հայտնություն» և «Կանացի լավագույն կատարում»:

Երկու տարի անց Ադելը ներկայացրեց իր երկրորդ ալբոմը, այս անգամ' «21»' «19»-ի նմանությամբ: «Ես շատ հուզված եմ, նյարդայնացած, մտահոգված, քանի որ ներկայացնում եմ իմ նոր ալբոմը: Այն տարբերվում է «19»-ից , չնայած որ նույն բանի մասին է, ուղղակի' այլ լույսի ներքո: Ես սկսել եմ ամեն ինչին այլ կերպ նայել»,- ալբոմի շնորհանդեսին ասել էր երգչուհին: Սա այն ալբոմն է, որը աշխարհի ամեն անկյունում մեծ պահանջարկ է վայելում ու արդեն 17 մլն օրինակով վաճառվել է:

Ադելը Vogue ամսագրին «Գրեմմի»-ից հետո տված հարցազրույցում խոստովանեց, որ իր այս հաջողությունների համար պարտական է իր նախկին ընկերոջը, այն ցավին , որ պատճառել է նա: Այդ տառապանքը ծնունդ տվեց մի շարք երգերի, որոնք հիմա դարձել են հիթեր: «Իմ նախկին ընկերը փոխեց իմ ամբողջ կյանքն այնպես, որ նույնիսկ չէի էլ կարող ենթադրել: Եթե ես նրան չհադիպեի, հավանաբար չէի ունենա այն հաջողությունները, որոնցով հիմա ես հպարտանում եմ: Բաժանվելուց հետո հասկացա, որ մինչև այդ 18-ամյա աղջիկ էի, իսկ հիմա գիտեմ, թե կյանքից ինչ եմ ուզում եւ ինչ պահանջներ ունեմ ինքս ինձնից»,- նշել է երգչուհին:

«Գրեմմի»-ից հետո երգչուհին հայտարարեց, որ որոշ ժամանակով հանգիստ է վերցնում մինչև իր նոր' երրորդ ալբոմի աշխատանքները սկսելը: «Ուզում եմ որոշ ժամանակ ուղղակի ոչինչ չանել: Ես երևի 25 կամ 26 տարեկան կլինեմ, երբ լույս կընծայեմ իմ 3-րդ ալբոմը: Իսկ հիմա մի տեսակ ուզում եմ տուն գնալ, մնալ այնտեղ: Ես կանհետանամ և միանգամից կհայտնվեմ նոր' բավական լավ ալբոմով»: Ադելը հայտարարեց, որ վերջապես կարող է դասավորել նաեւ անձնական կյանքը 37-ամյա ընկերոջ' Սայմն Կոնեցկիի հետ. լարված աշխատանքների պատճառով նրանց հարաբերությունները շատ էին տուժել:

Սայմնին նա անվանում է հրաշալի մարդ, ով իր կողքին գտնվեց եւ սատարեց իր կյանքի ամենածանր պահերից մեկի ժամանակ' վիրահատվելիս: Խոսքը ձայնալարերի վիրահատության մասին է: «Ձայնս կորավ միանգամից: Ես ստիպված էի օրերով նստել մութ սենյակում: Ամեն ինչ անում էի ինչպես մնջախաղում»:

«Գրեմմի»-ից հետո նորաձեւության մասին կայքերն ու ամսագրերը սկսեցին քննարկել Ադելի համեստ հագուկապը և մի փոքր էլ ավել քաշը: Բայց երգչուհին առանց երկմտելու արժանի հակահարված է տալիս բոլորին: «Ես սիրում եմ Johnny Cash –ի հագուստները, միայն հագնում եմ սև զգեստներ»: «Իմ կյանքը լի է դրամատիզմով և ես ժամանակ չունեմ մտածելու, թե ինչպիսի տեսք ունեմ: Ես չեմ սիրում գնալ սպորտդահլիճներ, շատ եմ սիրում լավ ուտելիքներ, համեղ գինի: Եթե նույնիսկ ես անթերի կազմվածք ունենայի, ես չէի ցուցադրի իմ բարեմասնությունները ինչ-որ մեկի համար»: Ադելի կարծիքով' տգեղ չէ, երբ նայում ես Լեդի Գագայի և Քեթի Փերիի կրծքերին և հետույքին, բայց իր երգը ոչ թե աչքերի համար է, այլ ականջների: Ադելը բազմիցս նշել է, որ ոգեշնչվել է հատկապես Բեյոնսեի երգերից: Տպավորիչ է եղել նաեւ իր ոգեշնչման աղբյուրի հետ առաջին հանդիպումը. «Ես պատրաստվում էի հանդիպել Բեյոնսեին, ու մեծ վախ կար: Հանդիպումից հետո Բեյոնսեն ասաց. «Հիանալի է. երբ լսում եմ քեզ, ինձ թվում է' լսում եմ Աստծուն: Այդ խոսքերից հետո ես դուրս եկա պատշգամբ ու սկսեցի հիստերիկորեն լաց լինել»:


Ասում են' մեծ փոթորկից առաջ միշտ էլ խաղաղ է լինում: Դե ինչ, սպասենք Ադելի նոր հիթային փոթորիկներին:

Մարդիկ շարունակում են խոսել իմ քաշի մասին, բայց ես չեմ պատրաստվում փոխել իմ չափսերը, որովհետեւ ինչ-որ մեկն ուզում է դա: Ես երգեր եմ գրում երաժիշտ լինելու համար, ոչ թե որ մի օր հայտնվեմ Playboy-ի շապիկին:

Ես սիրում եմ ունկնդրել իմ հանդիսատեսի շնչառությունը:

Ինձ դուր է գալիս գեղեցիկ լինել, հարդարել դեմքս, մազերս, բայց հարմարավետ եմ զգում ինձ նորաձևությունից դուրս: Ես նիհար աղջիկներին գրավիչ չեմ համարում: Եղեք գեղեցիկ և առողջ: Ես խնդիր չունեմ իմ արտաքինի հետ: Ավելի լավ է' հանգիստ ճաշեմ իմ ընկերների հետ, քան այցելեմ սպորտդահլիճ:

Ես կարծում եմ, որ այն գլխավոր հատկանիշը, որով ինձ առանձնացնում են մնացած կատարողներից այն է, որ իմ կյանքը այդքան չեն քննարկում: Իմ բախտը բերել է, որ դա իմ առօրյայի մի մասը չէ:


Հասմիկ Մելիքսեթյան

 

Դիտվել է 7745 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 692 անգամ
15.05.2024
Դիտվել է 204 անգամ
17.05.2024
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster