Պահքի ընթացքում խնդրահարույց է դառնում հատկապես ընթրիքի հարցը, քանի որ կանգնում ենք կրկնակի սահմանափակումների առաջ: Մի կողմից' պասային կերակուրի պահանջներն են, մյուս' կողմից երեկոյան ժամին սնվելու կանոնները: Պասային այս հասարակ, բայց համեղ ընթրիքը կօգնի եւս մեկ քայլով հաջողությամբ մոտենալ Ձեր կամքի փորձության ավարտին:
Անհրաժեշտ է'
4 հատ միջին չափի կարտոֆիլ, 1 մեծ գլուխ սխտոր, 1.8 լիտր բանջարեղենային արգանակ, աղացած սեւ պղպեղ, աղ, մի քիչ մաղադանոս կամ սամիթ:
Պատրաստման եղանակը.
Մաքրեք կարտոֆիլը կեղևից, լվացեք և կտրատեք մանր կտորների: Տաքացրեք ջեռոցը մինչև 180 աստիճան, դրեք ջեռոցում սխտորի գլուխը, որպեսզի փափկի: Այն չպետք է մաքրած լինի: Եփեք կարտոֆիլը նորմալ աղիության ջրի մեջ:
Հանեք կարտոֆիլը ջրից և լցրեք տաքացրած բանջարեղենային արգանակի մեջ: Մաքրեք սխտորը, մանր կտրատեք և ավելացրեք բուլյոնին: Ապուրի պատրաստումն ամբողջացրեք պղպեղով և աղով' ըստ ճաշակի: Այն թողեք եփվելու մոտ 15 րոպե: Նախքան մատուցելը զարդարեք մի ճյուղ սամիթով կամ մաղադանոսով:
19-10-2026 00:42 «Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17 Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09 Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08 Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02 Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին: