Այս ռուլետը պատրաստվում է հեշտությամբ, Ձեզնից մեծ ջանքեր չեն պահանջվի, սակայն համտեսման գործընթացը կպարգևի իսկական հաճույք:
Անհրաժեշտ մթերքներն են՝
500 գրամ դեղին պանիր
100 գրամ խոզապուխտ
3 հատ ձու
300 գրամ մարինացված սունկ
մաղադանոս
մայոնեզ
կարմիր պղպեղ
բուսական յուղ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը.
Լվացրեք սունկը, մաքրեք, կտրատեք, հետո յուղով տապակեք:
Խաշեք ձուն, սառեցրեք ապա' քառակուսիներով կտրատեք:
Խոզապուխտը կտրատեք շերտերով:
Այդ ամենը լավ խառնեք՝ ավելացնելով մաղադանոս, մայոնեզ, աղ, պղպեղ:
Այնուհետև վերցրեք պանիրը, տեղադրեք տոպրակի մեջ և իջեցրեք տաք ջրի մեջ՝ թողնելով՝ մնա 20 րոպե: Հետո հանեք և բարակ շերտով այն բացեք (5 սմ հաստությամբ), վրան քսեք նախապես պատրաստած լցոնը' պտտելով այնպես, որ ստացվի ռուլետ:
Այդ ամենից հետո ռուլետը փաթաթեք փայլաթիթեղի մեջ և դրեք սառնարանը՝ թողնելով 2 ժամ: Վերջում հանեք, շերտ-շերտ կտրեք և մատուցեք որպես աղանդեր: Բարի ախորժակ:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: