Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

LADYNEWS. Փնտրեք կնո՛ջը

01.02.2012

Լրատվական դաշտի ամեն տեսակ NEWS կայքերի շարքում մենք ուզեցինք, որ դուք, սիրելի' LADY-ներ, ունենաք ձերը' LADYNEWS. am-ը: Կանայք կանգնած են կյանքի հիմքերում, նրանք վաղուց ճանաչված «նյուզմեյքերներ» են: Դրա մասին գիտեր դեռ Հոմերը, երբ փորփրում կամ հորինում էր տրոյական պատերազմի հիմքերը, նրան շատ շուտ հասկացան նրբամիտ ֆրանսիացիները, ու պատեհ-անպատեհ իրադարձության առիթով կրկնում են. «Փնտրեք կնո՛ջը» (Cherchez la femme)

Մենք  «փնտրում ենք» ժամանակակից կնոջը, փորձում հասկանալ նրա պահանջները' հայելու առաջ, խոհանոցում, անկողնում, հանգիստը կազմակերպելիս, կարիերան ծրագրելիս, հոգեբանական խնդիրներով անցնելիս, առողջությունը պահպանելիս, մի խոսքով' այն հնարավոր ճանապարներին, որոնցով անցնում է նա:

LN-ը յուրաքանչյուր առավոտ ձեզ կներկայանա կանանց հետաքրքրող ամենատարբեր ոլորտներից' գեղեցկություն, նորաձեւություն, առողջություն, հոգեբանություն, սեր, ընտանիք, խոհանոց, շուկայում հայտնված նորարարություններ, նյութերի ընտրանիով: Այդ նյութերը, որոնք կարելի է կարդալ հանգստի, ազատ ժամերին, նախատեսված են ե'ւ տեղեկացնելու, ե'ւ ժամանց ապահովելու համար: ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ խորագրի ներքո հետեւեք հատկապես կանանց վերաբերող օպերատիվ լրահոսին ողջ օրվա ընթացքում: Խմբագրության ուշադրության կենտրոնում են նաեւ օրվա հրատապ, ամենից շատ քննարկվող թեմաները' Հայաստանից եւ աշխարհից: Մենք հոգ կտանենք, սիրելի' լեդիներ, որ դուք չկտրվեք տեղեկատվական դաշտից LADYNEWS. am-ում ձեզ հետաքրքրող նյութերն ընթերցելու ընթացքում օրվա գլխավոր լուրերին ՄԵԿ ՏՈՂՈՎ կարող եք ծանոթանալ կայքի աջ հատվածում:

Բացահայտե’ք տարբեր ոլորտներում հաջողություններ ունեցող կանանց LN ՀՅՈՒՐԱՍՐԱՀում: Համաշխարհային ճանաչման հասած կանայք կներկայանան ձեզ նաեւ ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ խորագրում:

LN –ում աննախադեպ հնարավորություն ունեն կանանց մարզաշխարհով հետաքրքրվողները: Ծանոթացե’ք աշխարհի եւ Հայաստանի նշանավոր մարզուհիների գործունեությանը, ոլորտի նորություններին ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ բաժնում:
Հետեւե'ք LN-ի լրագրողական բացահայտումներին կանանց աշխարհում, մե’զ վստահեք նաեւ ձեր ժամանցը. յուրաքանչյուր առավոտ LADYNEWS. am-ում տեղեկացեք' ինչպես եւ որտեղ կարելի է անցկացնել երեկոն, բաց մի' թողեք երեւանյան խանութներում զեղչերի մասին առաջինն իմանալու եւ օգտվելու ձեր հնարավորությունը, հետեւեք  LN ֆիլմադարանի եւ գրադարանի թարմացումներին:
Լինենք տեղեկացված, լինենք ստեղծարար:
Սիրով սպասում ենք ձեր հարցերին, առաջարկներին, մի խոսքով' ցանկացած թեմայով ձեր նամակներին contact@ladynews.am հասցեում:

Դիտվել է 14477 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 854 անգամ
23.04.2024
Դիտվել է 235 անգամ
25.04.2024
Դիտվել է 202 անգամ
26.04.2024
Դիտվել է 166 անգամ
27.04.2024
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster