Մարտի 8-ին հաջորդած ոչ աշխատանքային օրերը LN-ի անձնակազմի եւ նրա գործընկերների համար անցան հաճելի ծանրաբեռնվածությամբ: Մենք համատեղ ուժերով կազմակերպեցինք MissLN մրցույթում հաղթած լուսանկարի հերոսուհու՝ Անահիտ Սամսոնյանի խոստացված ֆոտոսեսիան: Ինչպես նշել էինք, հինգ պրոֆեսիոնալ լուսանկարները պետք է լինեն հինգ տարբեր հագուստներով, այնպես որ նախքան նկարահանման տաղավար գնալը մեզ սպասում էին Light Style խանութ-սրահում:
Հագուստների համադրությունների ընտրությունն ավելի երկար կտեւեր, եթե մեզ չօգնեին LS-ի ոճաբանները:
Շնորհակալություն հատկապես Լուսինեին, Աննային եւ Լիաննային: Առհասարակ ողջ անձնակազմի հոգատար վերաբերմունքի եւ պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ մենք կարողացանք Անահիտի համար ընտրել շատ կերպարային հագուստներ Light Style-ի գարուն-ամառ հավաքածուից:
Դեպի ֆոտոսեսիա տանող հաջորդ կանգառը վարսահարդարի մոտ էր, բայց որպեսզի գործընթացն ավելի արագ ստացվեր, Լուսինե Ենգիբարյաննինքը եկավ տաղավար: Նրա շնորհիվ կարողացանք ստանալ Անահիտի շատ օրիգինալ, միեւնույն ժամանակ «դիմացկուն» սանրվածքը: Նկարահանումների ողջ ընթացքում այնպիսի տպավորություն էր, որ Անահիտը միշտ եղել է այդ սանրվածքով. այնքան էր սազում:
Անահիտի պրոֆեսիոնալ դիմահարդարման համար պարտական ենք Մարինա Ասատրյանին: Նա վարպետորեն ամբողջացրեց Miss LN-ի կերպարը:
Այնուհետեւ աշխատանքը շարունակվեց լուսանկարահանման տաղավարում: Միքայել Պետրոսյանիլուսանկարչական ապարատի առջեւ կերպարները հաջորդում էին մեկը մյուսին:
Դրանք այնքան տարբեր էին միմյանցից, չնայած որ ֆոկուսում նույն Անահիտն էր:
Իսկ թե ինչ ստացվեց, LN-ի ընթերցողներին սիրով կներկայացնենք առաջիկայում...
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: