Ովքեր հետեւում էինMissLN գեղեցկության մրցույթի ընթացքին հատկապես երեկ գիշերը, զարմացած կլինեն, թե ինչ լարված պայքարում կարողացավ Անահիտ Սամսոնյանի լուսանկարը չզիջել հաղթողի դիրքերը: Ավելի քան 70 մասնակից, որոնցից մի քանիսը մինչեւ վերջին պահը պայքարեցին հաղթանակի համար:
Անահիտը 22 տարեկան է, մասնագիտությամբ՝ ճարտարապետ, սովորում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայում «Պատահական իմացա մրցույթի մասին: Կուրսեցուս քույրն էր մասնակցում, որոշեցի իմ լուսանկարն էլ տեղադրել, իսկ ընկերներս էլ որոշեցին, որ ես պիտի հաղթեմ»,- LN-ին պատմեց Անահիտը: Ընկերների ջանքերն ակնհայտ էին մրցույթի ողջ ընթացքում, բայց չկար նաեւ անծանոթների հիացմունքի պակաս: Անահիտի՝ նժույգով լուսանկարը աննկատ չմնաց հենց սկզբից, ինչը MissLN-ը բացատրում է առաջին հերթին նրա որակով. «Ես սիրում եմ լուսանկարվել, նաեւ՝ լուսանկարել: Չեմ պնդում, որ պրոֆեսիոնալ է ստացվում դա ինձ մոտ, բայց հոբբիս է: Քեռուս աղջկա հետ շատ ենք սիրում ֆոտոսեսիաներ անել: Այս լուսանկարն էլ արվել է Երեանի ձիարշավարանում»:
Անահիտը պատմեց, որ տոներ շատ է սիրում, իսկ Մարտի 8-ն անցկացնելու ընկերուհիների հետ: Շնորհավորում ենք նրա եւ մեր բոլոր լեդիների գեղեցկության տոնը: Երջանիկ եղեք, սիրեք եւ սիրվեք:
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։