Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Զուգագուլպաներ, որոնք տեսողականորեն «շտկում» են ոտքերի կառուցվածքը

01.03.2013

Քիչ կանայք կան, ովքեր գոհ են իրենց կազմվածքից: Կանանց ու աղջիկների մեծամասնությունը մշտապես դիետաներ է պահպանում, սահմանափակում քաղցրը, հաճախում մարզադահլիճներ, և այս ամենը գեղեցիկ կազմվածք ունենալու համար: Շատ կանայք չեն էլ կռահում, որ իրենց կազմվածքը հեշտությամբ կարող է շտկել հասարակ զուգագուլպան…

Եթե ուզում եք զուգագուլպաների օգնությամբ «ազատվել» 2-3 կգ ավելորդ քաշից, ապա սկզբնապես որոշեք, թե ինչ ազդեցություն եք ուզում թողնել շրջապատողների վրա: Եթե առհասարակ ձեր կազմվածքից գոհ եք, բայց ուզում եք շտկել պրոբլեմատիկ գոտու թերությունները, ապա ձեզ անհրաժեշտ են մոդելավորող զուգագուլպաներ: Այսպիսի զուգագուլպաների վերին հատվածն ավելի խիտ կտորից է կարված, այն ձգում է փորիկը' դարձնելով կազմվածքի գծերն ավելի թաքնված:

Ձեր իրանը կընդգծվի, իսկ կոնքի ընդգծված շրջանը կխենթացնի տղամարդկանց:

Իդեալական կազմվածքի հասնելու ճանապարհին լավ օգնական կարող եք ձեռք բերել շուկայում դեռևս նոր ապրանքանիշի' push up էֆեկտով զուգագուլպաների տեսքով: Սրանք ոչ միայն փակում են կազմվածքի թերությունները, այլև ավելի ընդգծում հետույքն ու այն փոքր- ինչ վերև ձգում:

Եթե մոդելավորող զուգագուլպաները չբավականացնեն ձեզ, ապա խնդիրը մի փոքր ավելի լուրջ է, պետք է զգուշորեն ընտրել զուգագուլպան: Բոլորին հայտնի է, որ մուգ գույնի զգեստն ավելի գեղեցիկ է նայվում մեծ չափսերով կանանց վրա, քան բաց գույնի: Նույնը կարելի է ասել զուգագուլպաների դեպքում, բայց դա ոչ միշտ է աշխատում: Եթե ձեր կազմվածքը շատ խոշոր է, չարժի սև գույնին նախապատվությունը տալ: Այն կարող է մռայլ տեսք հաղորդել: Ընտրեք մի փոքր թափանցիկ սև, կամ մուգ շագանակագույն:

Մուգ մոխրագույն և մուգ կապույտ զուգագուլպաները նույնպես հիանալի տարբերակ են նրանց համար, ովքեր ձգտում են տեսողականորեն փոքրացնել իրենց կազմվածքը, ոտքերի հաստությունը:

Բացառեք ձեր պահարանում սառը գույների զուգագուլպաները: Կանանց կողմից սիրելի բաց գույները տեսողականորեն ավելի մեծացնում են չափսերը: Բաց վարդագույնը, մարմնագույնը, երկնագույնը,,դրանք այն գույներն են, որոնք պետք է բացառել զուգագուլպաներ գնելիս:

Խուսափեք նաև փայլուն զուգագուլպաներից: Դրանք բավականին գրավիչ են երկար և բարակ ոտքերին, բայց եթե դուք հակված եք ավելի լայն չափսերի, այս տարբերակը ձեզ համար չէ:

Ցանցից կամ նախշերով զուգագուլպաները շատ հաճախ հակառակի պես ավելի մեծ չափսերով են մեզ ցույց տալիս: Եթե այնուամենայնիվ ընտրել եք այս տարբերակը, ապա գնեք մանր ցանցով կամ խոշոր ու խիտ նկարներով զուգագուլպաներ:

Հիշեք նաև, որ ոտքերը տեսողականորեն երկարեցնող և կազմվածքն ավելի գեղեցկացնող ամենալավ ու արդյունավետ միջոցը բարձրակրունկն է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6939 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 678 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster