Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Օրիորդները մեր ընկերները չեն

24.02.2012

Ֆրանսիան չլիներ, արդեն մոռացել էի, որ Հայաստանում օրիորդներին  «ընկեր» ենք ասում:

Բոլոր դատարկություններն ինչ-որ կերպ լցվելու հակում ունեն, երեւի այդպես է խորհրդային  «ընկեր»-ը խցկվել-մնացել մեր բառապաշարում, մասնավորապես  «դպրոցական»,  «ուսանողական»: Ի՞նչ է ասում այդ կոնտեքստում գործածված  «ընկեր» բառը մեր սերնդին: Այն վաղուց որեւէ գաղափար չի փոխանցում. պարզապես մնացել է որպես շատ «ապահով» դիմելաձեւ: Եվ իսկապես, ինչպե՞ս դիմես, ասենք, ուսուցչիդ կամ դասախոսիդ, եթե հաստատ չգիտես' օրիորդ է, թե տիկին, կամ ասենք գիտես, դա քո ի՞նչ գործն է…

Ֆրանսիան երկու օր առաջ իր համար վերջնականապես լուծեց այդ հարցը, չնայած այնտեղ դա շատ ավելի նորմալ հարթության մեջ էր (գոնե «ընկեր»-ը չկա): Բանաստեղծություններից ու երգերից անբաժան «մադմազել»-ը մեկընդմիշտ կլքի պաշտոնական գրությունները, փաստաթղթերը: Սա ֆրասիացի ֆեմինիստուհիների պահանջն էր, որի հետ հաշվի նստեցին իշխանությունները: Փաստաթղթերում չեն լինի նաեւ սեքսիզմի դրսեւորում համարվող արտահայտություններ, ասենք' «օրիորդական ազգանուն», «ամուսնական ազգանուն»: Ֆրանսիայում բոլոր կանանց կդիմեն միանման' մադամ:

Այս առիթով հնչած ամենասուր քննադատությունը կարծես թե այն էր, որ «մադմազել»-ը, որի հիմքում «կույս» արմատն է, ընկալվում է նաեւ որպես հաճոյախոսություն, եւ տղամարդիկ ցանկություն չունեն հրաժարվել երիտասարդ, գեղեցիկ կնոջն այդ բառով հաճոյանալու հնարավորությունից:

Կարծում եմ' մադմազելը դեռ երկար կշարունակի շոյել ֆրանսուհիների ականջները, բայց արդեն' առանց կյանքը բարդացնելու:

Հ.Գ. Կանանց եւ աղջիկների համար ընդհանուր դիմելաձեւ գտնելու ցանկությունն էր առաջին հերթին, որ ուղղորդեց մեզ դեպի «լեդի»-ն: Հայերենում կոշտ միջամտության սպասող նուրբ հարցեր կան:

                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                       Տ.Մ.

Դիտվել է 2264 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Այս խոսքերը կգերեն ցանկացած կնոջ․ իսկ ինչ են տղամարդիկ իրականում ուղում ասել

30.06.2020
Թերևս տղամարդկանց և կանանց հիմնական խնդիրն այն է, որ նրանք տարբեր լեզուներով են խոսում: Այդ իսկ պատճառով, հակառակ սեռի ներկայացուցիչները հաճախ չեն հասկանում միմյանց։

Գեղեցիկ կանանց 8 խնդիր, որոնց մասին ոչ ոք չգիտի

11.06.2020
Տղամարդկանց մեծ մասը գտնում է, որ գեղեցիկ կանայք կարող են ստանալ ամեն ինչ: Իրականում գեղեցկությունը կարող է ոչ միայն առավելություն լինել, այլև պատիժ:

Կանանց 5 տեսակ, որոնց տեսքն այժմ նորաձև է

05.06.2020
Գեղեցկության հանրաճանաչ մասնագետ Դևիդ Կիբին առաջ է քաշել արտաքինի տեսակների տեսությունը:

Նա անկասկած կթողնի ձեզ, եթե սա անեք

26.05.2020
Տղամարդուց բաժանվելու ամենահավանական ձևն այն է, որ սկսեք նրան համեմատել ուրիշների հետ...և նա կփախչի ձեզանից:

5 փաստ տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա ցանկացած կին

05.05.2020
Այն, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից, արդեն հայտնի է: Ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ, որոնք կդառնան ձեր հարաբերությունների հիմքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2020 11:11
Յակուտիայում հայտնաբերվել է 236 կարատ քաշ ունեցող հսկայական ադամանդ: Թանկարժեք քարը 120-ից 230 միլիոն տարեկան է:
12-08-2020 10:50
Ամերիկուհի Դորոթի Փոլակը, ով հունիսին դարձել է 103 տարեկան, կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկուսացման օրերին անդրադարձել է իր ցանկությունների ցուցակին: Ցուցակում կա նաեւ գորտի պատկերով դաջվածք՝ այն բանի պատվին, ինչը նա սիրում է ավելի, քան գարեջուրը եւ բուրգերները: Վերջիվերջո կինը որոշել է, որ եթե այդ ցանկությունը պետք է իրականացնի, ապա դա հիմա կանի:
12-08-2020 10:45
Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day) ամեն տարի նշվում է օգոստոսի 12-ին եւ նպատակ ունի երիտասարդներին հիշեցնել աշխարհի զարգացման եւ կառուցման գործում իրենց դերի, ինչպես նաեւ իրենց ճանապարհին կանգնած առօրյա մարտահրավերների մասին։
12-08-2020 07:06
Երգչուհի Քեթի Թոփուրիայի հղիության մասին սկսել են խոսել այն բազմանշանակ լուսանկարից հետո, որը Քեթիին տեղադրել է Instagram-ում:
12-08-2020 02:56
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը երկրի բնակիչներին հորդորել է վերջ դնել ուտելիքի վատնողությանը: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ «պարենամթերքի նկատմամբ վատնողության երեւույթը սարսափեցնում ու վշտացնում է»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․

01.08.2020
Ձեր առջև մեծ նպատակներ դրեք. սա ձեր տաղանդները ցուցադրելու հիանալի ժամանակ է։

LADYNEWS TV
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Ցանցում ներկայացրել է իր նոր երգը՝ «My future»-ը ևհրապարակել դրա անիմացված հոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2020
Դիտվել է 1405 անգամ
11.08.2020
Դիտվել է 980 անգամ
06.08.2020
Դիտվել է 833 անգամ
07.08.2020
Դիտվել է 455 անգամ
08.08.2020
Դիտվել է 401 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster