Սա ամենահեշտ պատրաստվող եւ սիրված նախաճաշերից է Ֆրանսիայում: Այն իր անրկնելի նուրբ համով, կարծում ենք, կդառնա նաեւ ձեր ամենօրյա սեղանի հյուրը:
2 բաժնի համար անհաժեշտ է՝
1. բեկոնի 6-8 կտոր 2. սպիտակ հացի 4 հաստ շերտ 3. 2 ձու 4. 80 մլ սերուցք (10%) կամ կաթ 5. 2 ճաշի գդալ քերած պանիր (ցանկալի է «Պարմեզան» տեսակի) 6. 1ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոս 7. 2 միջին չափի լոլիկ
Ըստ ցանկության կարող եք օգտագործել նաև սխտոր ,աղ, աղացած պղպեղ:
Պատրաստման եղանակը.
Միջին կրակի վրա տաքացնել թավան: Թավայի մեջ դնում ենք բեկոնները և տապակում երկու կողմերը' առանց յուղի, մոտ 5 րոպե:
Հավկիթները հարում ենք քերած պանրի, մաղադանոսի, ճզմած սխտորի, սերուցքի կամ կաթի հետ: Ավելացնում ենք նաև աղն ու պղպեղը:
Տաքացնում ենք երկրորդ թավան և հալեցնում 50 գրամ սերուցքային կարագ: Հացը թաթախում ենք արդեն պատրաստի ձվային խառնուրդի մեջ և դնում թավայի մեջ:
Տապակում ենք երկու կողմն էլ այնքան,մինչև կարմրի: Պատրաստի գրենկիները դնում ենք ափսեների մեջ' ավելացնելով նաև շերտերով կտրած լոլիկն ու տապակած բեկոնը: Բարի ախորժակ:
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: