Գազարը ձմռանն ամենից շատ օգտակար նյութեր պարունակող բանջարեղեններից է: Այնպես որ այն հաճախ ունեցեք սննդակարգում: Մանավանդ որ LN-ն օրիգինալ առաջարկ ունի ձեզ՝ գազարով կեքս…
Անհրաժեշտ է՝
400 գ ալյուր,
20 գ խմորիչ,
250 մլ տաք կաթ,
շաքարավազ,
80 գ կարագ,
200 գ գազար,
50 գրամ փշրած պնդուկ:
Խմորիչը բացեք 4 ճաշի գդալ տաք կաթի մեջ, ավելացրեք մի քիչ ալյուր, լավ խառնեք, թողեք մի 20 րոպե: Ապա ավելացրեք նաեւ մնացած ալյուրը, կաթը, շաքարավազը, աղ, կարագը: Ստացեք խմոր: Ծածկեք խմորը սրբիչով եւ 1 ժամ թողեք հասունանալու:
Մաքրեք գազարը, անցկացրեք քերիչով: Երբ խմորը հասունանա, ավելացրեք գազարը, մանրացրած պնդուկը, շաքարավազը: Հանագամանալից խառնեք, խմորը բաժանեք 12 մասի, դրեք կեքսի կաղապարների մեջ եւ թողեք եւս 30 րոպե:
Ապա 25 րոպե եփեք կեքսերը ջեռոցում 180 աստիճանի պայմաններում: Եփեք մինչեւ վարդագունելը:
01-06-2026 10:57 Սեուլում անցկացվել է նորաձևության ցուցադրություն, որի ընթացքում մարդկանց հետ միասին պոդիումով անցել են մարդանման ռոբոտներ՝ հագնված դիզայներական հագուստով։ Mach33: Physical AI Fashion Show անվանումով միջոցառումը կազմակերպել է հարավկորեական Galaxy Corporation ընկերությունը։
01-06-2026 08:59 Ավիացիայում 66 տարի աշխատելուց հետո Delta Air Lines-ի բորտուղեկցորդուհի Ջոան Փրինս Քրենդալը ավարտում է իր կարիերան։ Ընկերությունը նրան համարում է ոլորտի պատմության մեջ անձնակազմի ամենաերկար ծառայած անդամը, հայտնում է CNN-ը։
29-05-2026 12:36 2026 թվականի ամռան գլխավոր թրենդները կլինեն սպորտային շքեղությունը, թենիսի գեղագիտությունը և ծովային նոստալգիան: Pinterest-ի պաշտոնական ամառային զեկույցը պարզել է, որ մարդիկ հրաժարվում են հղկված «իդեալական կերպարից»՝ նախապատվությունը տալով իրական կյանքի հույզերին, հարմարավետությանը և դինամիկ կենսակերպին:
29-05-2026 12:25 56-ամյա երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ երկու ամիս շարունակ լաց է լինում, քանի որ իր երեխաները շուտով կմեկնեն քոլեջ։ «Ես երկու ամիս է լաց եմ լինում, և հավանաբար լաց կլինեմ նաև ավարտական երեկոյին։ Բայց ես ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն, ուստի ասում եմ նրանց. «Գնացեք ուր ուզում եք, արեք այն, ինչ ուզում եք»», - ասել է Լոպեսը Ջիմի Քիմմելի ուղիղ եթերի ժամանակ։
29-05-2026 12:20 Բրեդ Փիթն առավելության է ստացել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ վիճահարույց դատական գործում՝ կապված նրանց Château Miraval գինեգործարանի հետ։ Դատավորը պարտավորեցրել է վերադարձնել գործի հիմնական մասնակիցներից մեկին, որը կապված է ռուս միլիարդատեր Յուրի Շեֆլերի հետ։ Մայիսի 20-ին դատավորը «մասամբ բավարարել է» Փիթի միջնորդությունը՝ Շեֆլերի Stoli ընկերության նախկին գլխավոր խորհրդական Թոդ Կուլիբայի հետագա հարցաքննությունը պարտադրելու վերաբերյալ։ Կուլիբան այժմ պետք է ցուցմունք տա 2021–ին Միրավալ կալվածքում իր բաժնեմասը Ջոլիին վաճառքի վերաբերյալ։