Դանակ` տորթն իդեալական կտրելու համար
20.11.2012
Ցանկացած տնային տնտեսուհի գիտի, թե որքան դժվար է կտրատել ու մատուցել տոնական մեծ տորթերը, հատկապես, երբ բոլորը դրան են սպասում. ձեռքերդ դողում են, իսկ դու շտապում ես:
Այժմ այս հարցը գտել է լուծում: Նոր եռանկյունաձև դանակը, որ ունենում է տարբեր չափսեր (կախված տորթի չափից), կօգնի ոչ միայն հավասար եռանկյունիների բաժանել տորթն առանց փշրելու, այլև հնարավորություն կտա առանց վնասելու տեղափոխել կտրված կտորը ափսեի մեջ: Պարզապես կտրելուց հետո մի քիչ թեքեք դանակը, թեքած վիճակում հասցրեք կտորը ափսեին, ապա ուղղեք և դրեք կտորը: Հավատացեք' այս կրեատիվ դանակը ժպիտ կառաջացնի Ձեր հյուրերի դեմքին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4374 անգամ
|