Աշխարհում ոչ մի խմիչք այդքան մեծ տարածում ու պահանջարկ չունի, որքան թեյը: LN-ը ձեզ է ներկայացնում թեյի պատրաստման մի քանի օրիգինալ բաղադրատոմսեր:
Ամենապարզն ու լավագույնը. թեյի թուրմը լցնում եք թեյնիկի մեջ, վրան լցնում տաք ջուր և թեյնիկը դնում մեկ այլ` տաք ջրով լի ամանի կամ կաթսայի մեջ: Այս ամենը ծածկեք անձեռոցիկով կամ սրբիչով, որպեսզի չսառչի ջուրը: 5-10 րոպե հետո կարող եք լցնել թեյը բաժակի մեջ և վայելել:
Անգլիական թեյ.3-4 գդալ թեյ, 3 ձու, ½ բաժակ շաքարավազ, 25 գ դարչին, 15 գ մեխակ և 1լ կաթ: Թեյի տերևների վրա լցրեք 2 բաժակ եռացող ջուր, փակեք կափարիչով և դրեր կրակի վրա: Կաթը, մեխակը և դարչինը առանձին եռացնել 15 րոպե: Այս խառնուրդի մեջ լցնել արդեն պատրաստի թեյը, հետո ավելացնել դեղնուցները շաքարավազով և անդադար խառնել: Վերջում առանձին հարեք նաև սպիտակուցները և փրփուրն ավելացրեք թեյին:
Պամիրական թեյ. 1լ կաթ, 3-4 թ. գդալ սև թեյ և 1լ ջուր: Աղն ու կարագը ըստ ճաշակի: Եռացող ջրի մեջ լցրեք սև թեյը և եռացրեք 5 րոպե: Այնուհետև ավելացրեք թարմ կաթը և թողեք՝ եռ գա: Մինչև մատուցելը ըստ ճաշակի աղ և սերուցքային կարագ ավելացնել:
Ղազախական թեյ. տաքացրած թեյնիկի մեջ լցրեք սև թեյը, վրան լցրեք եռացած ջուր, տաքացրեք, բայց այնքան, որ չհասցնի եռալ: Թեյը պատրաստ է, վայելեք:
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: